Ֆրանսերեն և արաբերեն
Ես ծնվել եմ Լոնդոնում 1992-ին և ողջ կյանքում բնակվել եմ այստեղ: 2010-ին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)` Ֆրանսերեն և արաբերեն բաժնի բակալավրաիատ: Լեզուների նկատմամբ տածած իմ սիրո հիմքում երկլեզու կյանքս է. ընտանիքում գերիշխող լեզուն հայերենն էր, իսկ դրսում հաղորդակցման հիմնական լեզուն` անգլերենը: Տարբեր լեզուների նկատմամբ ընկալունակ դարձնող այս միջավայրը հետագայում համալրվեց իմ` հունական տարրական դպրոց այցելելով: Այդուհետ ես բացահայտեցի օտար լեզու սովորելու պարգևած հաճույքը, ինչն ինձ մղում է մշակույթներ, քաղաքականություններ, պատմություն և հասարակական այլ երևույթներ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելուն` առավել ընկալելի ու հրապուրիչ դարձնելով դրանք:
Լոնդոնում ապրելն ու Լոնդոնի սիթիի դպրոց հաճախելը ցանկացած մեկի վրա կարող է թողնել կոսմոպոլիտ և բազմամշակութային խանդավառության անջնջելի տպավորություն, ինչն ինքնին ոգևորիչ է: Դա էր պատճառը, որ ես ընտրեցի մասնագիտական այս ոլորտն ու հույս ունեմ շարունակել բռնածս ուղին:
Քաղաքականությունն ու միջազգային անցուդարձը ծանրութեթև անելու դադարներին ես ընկղմվում եմ երաժշտության ավելի մեղմ ու սահմաններ չճանաչող աշխարհը, հատկապես սիրում եմ դաշնամուր նվագել: Սկսել եմ նվագել չորս տարեկանից և վերջերս արժանացել դիպլոմի: Դասական երաժշտություն լսելն ու նվագելը` հատկապես ռոմանտիզմի դարաշրջանի ստեղծագործություններ, իմ հիմնական հոբբին է:
Պատվոգրեր և պարգևներ
Հելլենիք Քոլեջ, Հունարեն/անգլերեն երկլեզու մասնավոր դպրոց (1997-2001) - Տաղանդավոր երեխաների օժանդակման ծրագիր
Լոնդոնի շախմատի երիտասարդական առաջնություն, Դեկտեմբեր 2003 - մինչև 12 տարեկանների խմբի ֆինալիստ
Քլիֆթոն Քոլեջ, Նախապատրաստական մասնավոր դպրոց (2002-2005) - Երգչախմբի մասնակիցների կրթաթոշակ
Քլիֆթոն Քոլեջ - Թեոդորակիս գավաթ 2003
Քլիֆթոն Քոլեջ - The' ad agusta per angusta գավաթ, հուլիս 2004
Քլիֆթոն Քոլեջ - Ֆրանսերեն լեզվի ավարտական դասարանի Constantine գավաթ, հուլիս 2005
Քլիֆթոն Քոլեջ – Ավագների շախմատի գավաթ, հուլիս 2005
Լոնդոն Սիթիի Դպրոց, Միջնակարգ մասնավոր դպրոց - Քաղաքային իշխանությունների կրթաթոշակ, 2005-2010
Լոնդոն Սիթիի Դպրոց - The Worshipful of Tallow Chandlers' կրթաթոշակ, 2008-2010
Երաժշտության թագավորական դպրոցների միավորված խորհուրդ, 8-րդ դասարան - Երաժշտության ներկայացման առաջատար մակարդակի և գերազանցության դիպլոմ, 2008
Լոնդոնի երաժշտության քոլեջ, Սթեյնուեյ դաշնամուրային մրցանակ, Կրտսեր Քոլեջի մրցանակ 2009-2010
Լոնդոնի երաժշտության քոլեջի միավորված դիպլոմ, 2010
Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն
Անվտանգություն
Իրավագիտություն