Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Անահիտ Վարդանովնա

Ծնվել եմ 1985 թ. Երևանում: Դպրոցը գերազանց ավարտելուց անմիջապես հետո` 16 տարեկան հասակում, անվճար հիմունքներով ընդունվել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ: Ուսումնառության երկրորդ տարվա ընթացքում դիմեցի IREX-ի (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ) ՅՈՒԳՐԵԴ ուսանողների փոխանակման ծրագրին և ստացա ամբողջական կրթաթոշակ, որի շնորհիվ հնարավորություն ունեցա մեկ ուսումնական տարի (2004-2005) ուսանել Ջորջիայի քոլեջ և պետական համալսարանում (Ջորջիա, ԱՄՆ) :

Ուսանողական տարիներին միշտ ակտի մասնակցել եմ տարբեր միջոցառումների, այդ թվում` գիտաժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ հասարակական միջոցառումների: Ավարտել եմ համալսարանը 2007- ին՝ ստանալով գերազանցության դիպլոմ:

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո` 2007-ի մայիսին, ընդունվել եմ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախ միջազգային գործարքների բաժին` որպես մասնագետ, այնուհետև տեղափոխվել եմ ռազմավարության, մեթոդոլոգիայի և ռիսկերի գնահատման վարչություն` որպես գլխավոր մասնագետ:

Վերջին 5 տարիների ընթացքում աշխատել եմ երկու ընկերություններում: 2008-ի մարտին ընդունվել եմ «ՄենեջմենթՄիքս» խորհրդատվական ընկերություն` որպես խորհրդատու/դասընթացավար, և 2008-ի հոկտեմբերին ընդունվել եմ «Տուգա Քամփնի» ՓԲԸ` որպես բիզնես մենեջեր: Այս տարիների ընթացքում իմ աշխատանքային փորձի շնորհիվ ձեռք եմ բերել մի շարք արժեքավոր և անփոխարինելի հմտություններ ու գիտելիքներ և կերտել եմ իմ կերպարը` որպես հայ հասարակության ապագա խոստումնալից առաջնորդ:

Այս տարի իմ գիտական փորձը հարստացնելու և մասնագիտական նպատակներս իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու նպատակով դիմել եմ Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես դպրոցի բիզնեսի կառավարման ծրագրին և ընդունվել եմ՝ ստանալով բիզնեսի կառավարման ծրագրի և կանանց համար նախատեսված հատուկ կրթաթոշակներ: Կայսերական քոլեջի բիզնեսի կառավարման ծրագիրը կհանդիսանա ևս մեկ քայլ դեպի երկարաժամկետ և կայուն մասնագիտական աճ, և միայն «Լույս» հիմնադրամի զգալի աջակցությունը կարող է ի կատար ածել այս ձգտումը:


Այստեղ սովորում են
Կարինա Կարապետյան

Ռազմավարական մարքեթինգ

Սաթենիկ Ջրբաշյան

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Հովան Հակոբյան

Ֆինանսներ

Back to top
Close