Իրավագիտություն
Սովորում եմ Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցի երկրորդ կուրսում։ Շուլիխի բիզնես դպրոցում ստացել եմ միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան` մասնագիտական հմտություններ ձեռք բերելով ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառում:
Օտար լեզվի ուսուցման առաջատար ծրագրերի, միջազգային պրակտիկայի և եվրոպական առաջատար բիզնես դպրոցում մեկ կիսամյակ անցկացնելու շնորհիվ տիրապետում եմ վեց լեզուների։
2013-ի ամռանն աշխատել եմ իրավաբանական միջազգային կազմակերպությունում՝ Տոկիոյում: Աշխատել եմ նաև Կոլումբիայի համալսարանի «Վալե» հետազոտական կենտրոնում։ Իրավագիտության դպրոցն ավարտելուց հետո ծրագրում եմ օգտագործել ստացածս գիտելիքները միջազգային բիզնես իրավունքի ոլորտում փայլուն կարիերա կառուցելու նպատակով:
Ազատ ժամանակ աշխատում եմ հայկական տարբեր հասարակական կազմակերպութուններում՝ աջակցելով հայկական երաժշտության և թատրոնի առաջխաղացմանը։
Իմ նախասիրություններից են թենիսը,, շախմատը, լուսանկարչությունն ու ճանապարհորդելը։
Միջազգային հարաբերություններ
Ֆինանսական մաթեմատիկա
Ֆինանսական մաթեմատիկա