Լևոն Հայկազյան
Ծնվել եմ 1987 թ-ին Գյումրիում։ Մանկությունս անցել է Հայաստանի և հատկապես Գյումրիի համար դժվար պայմաններում։ Դպրոցը, ուր հաճախում էի, տեղավորված էր տնակներում, որոնք ձմռանը ջեռուցվում էին նավթավառներով։ Դպրոցական վերջին չորս տարին անց եմ կացրել "Ֆոտոն" վարժարանում։ Այդ տարիների ընթացքում մասնակցել եմ մի շարք մրցույթների ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից։ 2003 թ-ին ներկայացրել եմ Հայաստանը Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում (ԱՄՆ) և Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում (Ճապոնիա)։Ճապոնիայում արժանացել եմ բրոնզե մեդալի, որը դպրոցական տարիներին ստացած պարգևներիցս ամենաարժեքավորն է։
2003 թ-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Շարունակում էի մասնակցել տեղական և միջազգային ծրագրավորման մրցույթների։ Իմ թիմը հինգ անգամ հասել է կիսաեզրափաչ փուլ ամեհաղինակավոր ուսանողական՝ Միջազգային համակարգչային ծրագրավորման մրցույթում (ACM ICPC)։ Սակայն, այնուամենայնիվ, մեզ այդպես էլ չհաջողվեց անցնել եզրափակիչ։ 2007 թ-ին արժանացել եմ ֆակուլտետի "Լավագուն ուսանողի" կոչմանը։ ԵՊՀ-ում էլ սկսեցի հետաքրքրվել մաթեմատիկական տրամաբանությամբ և մաթեմատիկայի հիմունքներով, ինչն էլ ինձ օգնեց դիմել Օքսֆորդի համալսարանի տվյալ ծրագրին։
"Խնդիրն այն է, որ մաթեմատիկայի, ինչպես նաեւ այս գիտության այլ ոլորտում, ներդուրմները երկարաժամկետ նախագծեր են: Հուսամ` ես լավ մաթեմատիկոս կլինեմ, ով կաշխատի իրական խնդիրների ուղղությամբ:"