Կրթության կառավարում
Ծնվել եմ 1980 թվականին, Հայաստանում, Երևան քաղաքում: Հաճախել եմ դպրոց իմ ծննդավայր Երևանում և ինչպես բոլորը ունեցել եմ իմ հետաքրքրություններ, սիրելի զբաղմունքներ և ձգտումներ: Եվ հենց այդ ցանկությունների ու երազանքների ինչպես նաև Լույս հիմնադրամի օժանդակությամբ է պայմանավորված այն, որ այժմ շարունակում եմ կրթությունս աշխարհիս ամենանշանավոր համալսարաններից մեկում:
«Մենք ողջ ենք քանի դեռ մեր գործերը հիշվում են»,- ասացվածքով կարող եմ բնութագրել կյանքից քաղած դասերից մեկը: Չէ որ մեր արարքների արդյունքները ուղղակիորեն անդրադառնում են մեր ապագա սերնդների վրա: Որքան շատ զարգացնենք մեր երկիրը, այնքան էլ ավելի վառ ապագա կստեղծենք նրանց համար:
2001 թվականին ստացել եմ բակալավրի կոչում ավարտելով համալսարանը կարմիր դիպլոմով: Այն ժամանակ իմ ամենամեծ երազանքն էր սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Եվ այսպիսով, 2005 թ - ին ավարտեցի ուսումս Հայաստանի ամերիկյան համալսարանում ստանալով մագիստրոսի աստիճան: Թեև մասնագիտացումս լեզվական բնագավառում էր, ինձ անչափ հետաքրքրում էր կրթության կառավարման ասպարեզը:
2007 թվականին հիմնեցի դասավանդման կենտրոն, որի առաջնային նպատակն էր քաջալերել հանրությանը կրթվել: Չնայած այն փաստին, որ հիմնածս կազմակերպությունը ծաղկունք էր ապրում, ես զգում էի որ դա չէ կյանքիս նպատակը և ձգտումը:
Իրական նպատակս հայաստանյան կրթական համակարգի բարելավումն ու հզորացումն է, որն էլ պատճառ հանդիսացավ, որ <<կրթության կառավարում>> մասնագիտությունն ընտրեմ: Հայկական բուհերն էլ պետք է ընդգրկվեն աշխարհիս լավագույնների ցանկում և, ինչու չէ, մեր մասնագետներն էլ պետք է զարմացնեն աշխարհին` բարձրորակ գրքեր հրատարակելով:
Կենսաբանություն և հոգեբանություն
Տնտեսագիտություն
Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն