Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համեմատական գրականություն

Մագիստրատուրա

Լիլի Սարգսյան

Ես Լիլի Սարգսյանն եմ: Ծնվել եմ 1991թ. ապրիլի 1-ին Գյումրի քաղաքում: Սովերել եմ Գյումրու Բալատոն վարժարանում, ապա Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում և ավարտել գերազանցությամբ: Հաճախել եմ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի ջութակի բաժինը:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական թարգմանչական բաժին: Չորս տարի ուսանելով ԵՊՀ-ում` ստացել եմ բակալավրի աստիճան` թարգմանչի որակավորմամբ: Համալսարանում ուսանելու տարիներին եղել եմ սկզբում` ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության քարտուղար, ապա ընտրվել եմ նախագահ: Մասնակցել եմ բազմաթիվ գիտաժողովների և մրցույթների: 2009թ. մայիսի 11-15-ը ԵՊՀ 90-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին ներկայացրել եմ «Ժակ Պրեվերի բանաստեղծական ոճի առանձնահատկությունները» խորագրով հոդված, որը գրականության բաժնում ճանաչվել է լավագույնը և տպագրվել Ուսանողական գիտական ընկերության Հոբելյանական նստաշրջանի հոդվածների ժողովածույում: 2010 թվականին արաժանացել եմ “Լավագույն Ուսանող” կոչմանը և պարգևատրվել մեդալով:

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո մեկնել եմ Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ աշխատել եմ որպես Նոտարական թարգմանիչ: Այժմ ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի Համեմատական գրականության բաժին:


Այստեղ սովորում են
Հրանտ Դավթյան

Տնտեսական քաղաքականություն

Արշակ Մնացականյան

Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն

Back to top
Close