Դասական կիթառ
Ծնվել եմ Երևանում (Հայաստան): Կիթառ սկսել եմ պարապել 8 տարեկանից` Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ: Գերազանցությամբ ավարտել եմ Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը, Երևանի պետական կոնսերվատորիան (Հակոբ Ջաղացպանյանի դասարան) ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Թորնթոն երաժշտական դպրոցը (Graduate Certificate, Ուիլիամ Կանենգայզերի դասարան): Այս տարի ես ընդունվել եմ Եյլի համալսարանի երաժշտական դպրոցի մագիստրատուրան (Բենջամին Վերդերիի դասարան):
Հաջողություններ եմ ունեցել հետևյալ մրցույթներում.
-1-ին մրցանակ կիթառի 7-րդ միջազգային երիտասարդական դասական մրցույթում, Սինաիա (Ռումինիա) - 2-րդ մրցանակ Ստաֆորդի կիթառի դասական համերգային մրցույթում (Մեծ Բրիտանիա) - կիսաեզրափակիչ փուլի մասնակից Կիթառի ամերիկյան հիմնադրամի (GFA) կազմակերպած սոլո կիթառի 25-րդ միջազգային մրցույթում (Լոս Անջելես, Կալիֆորնիա) - 1-ին մրցանակ միացյալ արվեստների հայկական մրցույթում, բարձր տարիքային կատեգորիա (Լոս Անջելես, Կալիֆորնիա) - 2-րդ մրցանակ ASTA (Ամերիկայի լարային ուսուցիչների ասոցիացիայի) կողմից Կալիֆորնիայում կազմակերպված մրցույթում
Ես ունեցել եմ դասավանդման փորձ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում (դասական կիթառի ուսուցիչ), USC Thornton Outreach ծրագրի շրջանակներում («Հանդիպենք գործիքների հետ» մենթորական ծրագիր), Ս. Բարխուդարյանի երաժշտական դպրոցում (դասական կիթառի ուսուցիչ), Ա. Բաբաջանյան երաժշտամանկավարժական քոլեջում (դասական կիթառի ուսուցիչ):
Ելույթ եմ ունեցել Սանկտ-Պետերբուրգի (Ռուսաստան), Սոչիի (Ռուսաստան), Երևանի (Հայաստան), Լոս Անջելեսի (ԱՄՆ), Աթենքի (Հունաստան), Ֆրիդրիխսրոդեի (Գերմանիա), Ռայֆենշտայնի (Գերմանիա) փառատոներում ու համերգային սերիաներում: Համագործակցել եմ Էրմիտաժի պետական նվագախմբի հետ, դիրիժորներ՝ Կարեն Դուրգարյան ու Ֆեդերիկո Մոնդելչի:
Ունեցել եմ վարպետության դասեր Պաբլո Մարկեսի, Կարլո Մարկիոնեի, Լեո Բրաուերի, Լաուրա Յանգի, Կոստաս Կոչոլիսի, Պավել Սթեյդլի, Խոակին Կլերչի, Հյուբերտ Կեպպլի, Անիելլո Դեսիդերիոյի, Դեյլ Կավանախի, Մարկ Թայքհոլցի, Պեպե Ռոմերոյի, Անխել Ռոմերոյի, Սերջիո Ասսադի, Դենիս Ազաբագիչի, Ռոլանդ Դիենսի, Օսկար Գիլիայի հետ:
Բիզնեսի կառավարում
Ճարտարապետություն
Պատմություն