Իրավագիտություն
Ծնվել եմ Երևանում: Գերազանցությամբ ավարտելով Երևանի թիվ 116-րդ միջնակարգ դպրոցը՝ 2003 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (բակալավր): Գերազանցությամբ ավարտելով այն՝ 2007 թվականին ընդունվել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրան` <<Մասնավոր իրավունք>> մասնագիտացմամբ: 2009 թվականին ստացել եմ իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2012 թվականին պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն <<Ֆրանչայզինգի իրավական կարգավորումը Հայաստանում>> թեմայով` ստացել եմ իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2012 աշխատել եմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: 2012 թվականից մինչ օրս ՀՀ վճաբեկ դատարանի նախագահի խորհրդականն եմ:
2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հերթիի կառավարման դպրոցում (Բեռլին, Գերմանիա) մասնակցել եմ իրավաբանների վերապատրաստման ծրագրին:
Երկու համահեղինակների հետ ստեղծել եմ դատական ակտերի որոնման Armlaw համակարգը, որը տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով առաջինն է Հայաստանում`որպես դատական ակտերի պատճառաբանությունների որոնման գործիք:
Ինստիտուտներ
Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա
Իրավագիտություն