Լուսի Դեր Տավիտյան
Ծնվել եմ Բեյրութում, Լիբանանում: Տասը տարեկան հասակում տեղափոխվել ենք Միացյալ Նահանգներ։
Լինելով Քեյ Փի Էֆ Քեյ(KPFK) 90.7 FM Ռադիո Փասիֆիկա Հարավային Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի հաղորդավարն ու պրոդյուսերը`հարցազրույցներ էի անցկացնում, որտեղ տարածքաշրջանի քաղաքականության, տնտեսության, պատմության և մշակույթի մանրամասն վերլուծություն էի կատարում։ Աշխատանքիս միզոցով ներկայացնում էի Հայաստանը և Հայկական խնդիրները Ամերիկյան լայն հասարակայնությանը։
Ես նաև Իսրայելի կանանց կողմից ստեղծված «Սև հագուստով կանայք» կազմակերպության անդամ եմ։ Այս կազմակերպության նպատակն է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության և փոխըմբռնման խթանումը։ Բացի այդ, RAINN (Բռնաբարության, չարաշահման և արյունապղծության ազգային ցանց) բյուրոյի անդամ եմ, կազմակերպություն, որի նպատակն է արմատախիլ անել սեռական և ընտանեկան բռնությունը։ Ես ծառայում եմ Լևանթայն կենտրոնի խորհրդում, որը նպատակ ունի գեղարվեստական և մշակութային ջանքերի միջոցով միավորելու Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ազգերին։
Ներկայումս աշխատում եմ «Արցախի զարգացման խումբ» հասարակական կազմակերպությունում, որը Արցախի պատմական և մշակութային ամբողջականությանը նպաստող կրթական միջոցառումներով նպաստում է ԱՄՆ-ում Արցախի մասին իրազեկությանը։
Սովորում եմ Կոլումբիայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:
"Սփյուռքում բնակվող յուրաքանչյուրս ու ամենքս պատասխանատու ենք կապեր հաստատել Հայաստանի և մեզ հյուրընկալող երկրների միջև:"