Մարիա Հարությունյան
Ծնվել եմ Վրաստանում, մեծացել Երևանում: 1992 թ. ավարտել եմ Մխիթար Սեբաստացու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ` ավարտին ստանալով իրավագետի դիպլոմ: այնուհետև սովորել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավունքի բաժնում ու ստացել Մագիստրոսի աստիճան` Համեմատական սահմանադրական և միջազգային առևտրային իրավունք մասնագիտացմամբ: 1998-1999 թթ. փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառել եմ Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի իրավունքի դպրոցում:
Աշխատանքային գործունեությունն սկսել եմ 1996 թ. ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական բաժնում: Որոշ ժանանակ անց տեղափոխվել եմ մասնավոր ոլորտ` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ-Հայաստան» և զբաղեցրել տարբեր պաշտոններ իրավաբանական բաժնում: 2002-2006 թթ. աշխատել եմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում (Միկրո ձեռնարկությունների զարգացման նախաձեռնություն և Բանկերի վերահսկողություն)` որպես իրավախորհրդատու: 2006 թ-ից աշխատել եմ որպես «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ-Հայաստան»-ի իրավաբանական բաժնի ղեկավար: Շուտով նաև Համաշխարհային բանկի մաս կազմող CGAP կազմակերպության` քաղաքականության հարցերով խորհրդատուն էի. կազմակերպության առաքելությունն է խթանել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը անապահով խավերի համար: Միշտ հետաքրքրություն եմ դրսևորել հանրային քաղաքականության և զարգացման հիմնախնդիրների նկատմամբ:
Այժմ Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցի Մեյսոն ծրագրի մասնակից եմ, որի ավարտին ստանալու եմ Հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
«Հավատացած եմ, որ զարգացումը և առաջխաղացումը հնարավոր է դառնում այն անհատների շնորհիվ, ովքեր անտարբեր չեն, և ովքեր ստանձնում են առաջնորդի դեր փոփոխություններ իրականացնելու գործում»: