Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆրանսերեն և արաբերեն

Մագիստրատուրա

Մարիամ Սաֆարյան

Ես ծնվել եմ Մոսկվայում 1994 թ., սակայն անմիջապես տեղափոխվել եմ Երեւան, որտեղ էլ անցել է մանկությունս: Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում 7-րդ դասարանն ավարտելուց հետո ես ստացա 85 % կրթաթոշակ` ուսումս Թաիլանդի ռեգենտների դպրոցում շարունակելու համար: Այնուհետև ընդունվեցի ավագ դպրոց Անգլիայում՝ Chigwell School: Այժմ համալսարանում ուսումնասիրում եմ լեզուներ, մշակույթներ և քաղաքականություն:

Պատանեկության տարիներին հասցրել եմ բարեբախտաբար մասնակցել բազմաբնույթ միջոցառումների, օգնել բարեգործական կազմակերպությունների և կազմակերպել տարբեր միջոցառումներ` ներգրավելով ամբողջ դպրոցը: Ես հնարավորություն ունեցա Միավորված ազգերի կազմակերպության պատանեկան համաժողովում Աֆղանստանը ներկայացնելու: Համաժողովի ընթացքում գլոբալ հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ ունեցանք եւ փորձեցինք լուծումներ գտնել:

Համալսարանը կարողացավ տալ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Մասնակցել եմ առցանց ուսուցման խոշորագույն ծրագրերի, որոնց շրջանակներում անապահով երեխաներին օգնել ենք ստանալ որակյալ կրթություն եւ բազմաթիվ հնարավորություններ ստանալ: Վերջին մեկ տարվա ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու UNICEF-ի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում: UNICEF-ի ծրագրերն այնքան հետաքրքրաշարժ էին, որ ընկերներով որոշեցինք դրանք ընդգրկել համալսարանական կյանքում ու ստեղծեցինք UNICEF-ի խմբակ:

Դեռ պատանեկան տարիներից տարբեր մշակույթներ ուսումնասիրելու ձգտում եմ ունեցել` պահպանելով իմ սեփական մշակութային արժեքները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ապագայում ավելի խորը ուսումնասիրել տարբեր լեզուներ և մշակույթներ ու ձեռք բերածս գիտելիքներն օգտագործել համաշխարհային, միջմշակութային համատեքստում:


Այստեղ սովորում են
Սարգիս Խանդանյան

Թվանշային անթրոպոլոգիա

Լուսինե Թարխանյան

Ճարտարապետություն և քրեագիտություն

Մարթա Սանդոյան

Մարդու իրավունքներ

Back to top
Close