Մարիամ Սիմոնյան
Ծնվել եմ Երևանում: Հաճախել եմ N 172 և Ե. Չարենցի անվան N 67 դպրոցները: Ստացել եմ տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում:
2008 թ-ին ընդունվել եմ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մենեջմենթի բաժին: Հետաքրքրություններս ներառում են երգ, թենիս, կինոնկարներ եւ այլն:
"Աշխարհի ամենահեղինակավոր հաստատություններում կրթվելու խթանը մեզանում մեծ ներդրում և չափազանց ոգեշնչող նախաձեռնություն է հայ երիտասարդների, այսինքն` նաև մեր ազգի բարօրության և ապագայի համար":