Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Մագիստրատուրա

Մհեր Արեյան

Ծնվել եմ 1992 թ. հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում:

Կյանքիս ընթացքում ես բազմաթիվ երկրներում եմ եղել: Ինձ դեռ մանկուց միշտ հետաքրքրել է, թե ինչպես են կարողանում տարբեր մշակույթներ, տարբեր ապրելակերպ ու հոգեկերտվածք ունեցող ազգերը համատեղ ապրել ու գոյատևել մեկ մոլորակի վրա: Տարբեր երկրներ իմ այցելությունների ու պրպտումների արդյունքում ես համոզվեցի, որ աշխահրը լի է անարդարությամբ ու անհավասարությամբ: Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը բազմաթիվ երկրների տնտեսական ծանր վիճակն է, այդ երկրներում ապրող ժողովրդի աղքատությունյը, սովը, կրթության և առողջապահության ցածր մակարդակը:

Ես դեռ ընդամենը հասցրել եմ ընդգրկվել «The Global Issues Network» և «Habitat for Humanity» ծրագրերում` փորձելով իմ լուման ունենալ այդ ծրագրերի շրջանակներում լուծվող հարցերի մեջ: Այդ ծրագրերը նաև ինձ են օգնել. ես կարողացել եմ բարելավել թիմում աշխատելու ու կազմակերպչական իմ հմտությունները, դրանք ինձ դարձրել են ավելի զգայուն աշխարհի խնդիրների նկատմամբ: Ես նաեւ կազմակերպել և մասնակցել եմ բարեգործական դրամահավաք ծրագրերի. բարեգործական դրամահավաք երթի, դպրոցաշինության եւ «love in a box» դրամահավաք գործունեությանը (The Regent’s School 2008-2010)

Տասնվեց տարեկանից սովորել եմ Թաիլանդի Ռեգենտների դպրոցում, որտեղ ինձ հետ սովորում էին տարբեր երկրներից եկած երեխաներ: Մեզանից յուրաքանչյուրը նման էր դեսպանի, ում վրա դրված էր իր երկիրը ներկայացնողի վիթխարի պատասխանատվությունը: Սա ինձ կատարյալ հնարավորություն տվեց զարգացնելու իմ հաղորդակցման հմտությունները եւ դառնալու փորձառու: Մինչ Ռեգենտների դպրոց ընդունվելը ես սովորել եմ Հայաստանում` փոխելով երեք տարբեր դպրոցներ, սակայն ավելի որակյալ կրթություն ստանալու ցանկությունն ինձ տարավ Թաիլանդ: Ես Global Connect ուսանող եմ եղել և ապրել եմ դպրոցի հանրակացարանում, ինչ ինձ համար մշակութային իրական մարտահրավեր էր: Ապրելով հանրակացարանում` ես դարձա ավելի ինքնուրույն ու ավելի հանդուրժողական` այլ մշակույթակիրների հանդեպ:

Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ես դեռ մանկուց ֆուտբոլ եմ խաղացել եւ չեմ պատկերացնում իմ կյանքն առանց այս սպորտաձեւի: Ես հատկապես վայելում էի ֆուտբոլը, երբ խաղում էի տարբեր ազգերի իմ դասընկեր-թիմակիցների հետ. դա շատ հետաքրքիր ու անկրկնելի հնարավորություն էր այլ միջավայրում շփվելու նրանց հետ ու բարելավելու թիմային աշխատանքի ունակություններս:

Իմ ուսումնական առաջընթացը շատ կարեւոր է ինձ համար, սակայն ես ոչ պակաս կարևորում եմ նաեւ հասարակական կյանքը: Եզրափակեմ. ես մեծ տենչ ունեմ ծառայելու իմ երկրին` Հայաստանին, քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում, քանի որ այլ երկրների հետ լավ և ճիշտ հարաբերությունների հաստատումը կարեւոր ճանապարհ է զարգացած և հզոր պետություն ունենալու համար: Ես զգում եմ, որ համալսարանում միջազգային հարաբերությունների գծով մասնագիտանալով` հնարավորություն կունենամ հասնելու իմ նպատակին` ամրապնդելու իմ ազգի ու պետության` հայի ու Հայաստանի առաջատար դերը մարդկության ու մշակույթների զարգացման համատեքստում:


Այստեղ սովորում են
Անի Վանեսյան

Կենսաֆիզիկա

Վարդան Եսայան

Պատմություն

Դավիթ Դավթյան

Ֆինանսներ և տնտեսագիտություն

Back to top
Close