Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն

Մագիստրատուրա

Միքայել Միրզոյան

Ծնվել եմ 1991 թվականին Երևանում:

Դեռ վաղ հասակից ընտանիքս իմ մեջ հետաքրքրություն է սերմանել ուսման և գիտության հանդեպ: Անհատականությանս կազմավորման գործում մեծ է եղել մանկությանս շրջանը, որը զուգադիպեց անկախության առաջին տասնամյակի հետ:

Դպրոցն ավարտեցի 14 տարեկանում և համակարգչային գիտությունների ոլորտում ակադեմիական գիտելիք ստանալու նպատակով ընդունվեցի Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան, որն ավարտեցի «Sեղեկատվական տեխնոլոգիաները ֆինանսատնտեսական բնագավառում» մասնագիտացմամբ բակալավրի աստիճանով:

Հասարակական գիտություններում և որակական մեթոդներում գիտելիքներս խորացնելու նպատակով 2010 թվականի օգոստոսին մեկնեցի Շվեդիա՝ Լունդի համալսարանի «Զարգացման հասարակագիտություն» ծրագրով ուսանելու համար: Ի լրումն բազմաթիվ այլ արտահամալսարանական ծրագրերի` եղել եմ նաև Լունդի բանավեճերի ակումբի անդամ, իսկ 2011-ի աշնանը` ակումբի խորհրդի անդամ: 2012 թվականին մասնակցել եմ Լունդի` պառլամենտական ոճի բանավեճի մրցույթի եզրափակչին:

Իմ ուսումնառության ընթացքում ես նաև հանդիսացել եմ երկու գիտական հոդվածների համահեղինակ` «Ստորակարգությունների վերլուծության հենքի վրա բարձր տեխնոլոգիական նախագծերի ռիսկերի գնահատում և գերակայությունների սահմանում» թեմաներով:

2012 թվականի հունվարին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ` հաշվողական վիճակագրություն և մեքենայական ուսուցում թեմատիկ մասնագիտացմամբ:


Այստեղ սովորում են
Անրի Գրիգորյան

Տնտեսություն և բիզնես

Մարիամ Սաֆարյան

Ֆրանսերեն և արաբերեն

Գրանտ Շիրակունի

Եվրոպական հասարակագիտություն և քաղաքագիտություն

Back to top
Close