Միքայել Թովմասյան
Ես Միքայել Թովմասյանն եմ` Հայաստանի Հանրապետությունից:
Սովորել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
Բակալավրի գերազանցության դիպլոմ եմ ստացել:
10-րդ դասարանում` միջնակարգ դպրոցում սովորելու վերջին տարվա ընթացքում, աշխարհագրության հանրապետական առարկայական օլիմպիադայում արժանացել եմ երկրորդ կարգի մրցանակի: Ի դեպ, այդ տարի ոչ ոք առաջին մրցանակը չէր շահել:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո վերադարձել եմ Հայաստան: Այժմ աշխատում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ում` որպես տնտեսագետ փորձագետ: Նաև դասավանդում եմ "Բիզնեսի մաթեմատիկա" առարկան Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրատուրայում:
"Իմ մեջ երեք տարբեր մշակույթների արյուն կա, ինչը բազմազանություն և հարստություն կբերի Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարանի ակադեմիական եւ մշակութային կյանքին…"