Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Միլան Բարսամյան-Մոնքրիֆ

Ես ծնվել եմ Կալիֆորնիայի Բերկլի քաղաքում: Երկու տարեկան էի, երբ ընտանքիս տեղափոխվեց Սիեթլ, որտեղ էլ անցավ մանկությունս:

2008 թ.- ին ավարտել եմ Հադսոնի «Western Reserve» ակադեմիան , որտեղ ես ակտիվորեն ներգրավված էի սպորտային եւ այլ ակումբներում, նախաձեռնություններում: Այս տարիների փորձառությունն իմ մեջ ուսուցման հանդեպ սեր սերմանեց եւ ձեւավորեց այն գիտական նվիրումը, որը ես այսօր ունեմ: Անցյալ տարի քաղաքագիտության բակալավրի աստիճանով ավարտեցի Հարավային Կալիֆորնիայի համալսարանն ու որոշեցի ուղղակիորեն հետեւել եղբորս օրինակին եւ գնալ Եյլի համալսարան` MBA ծրագրով սովորելու:

Ողջ կյանքիս ընթացքում ներգրավված եմ եղել հայ համայնքի գործունեությանը, հատկապես` Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ուսանելու տարիներին, մշտապես եղել եմ հայկական հասարակական ու մշակութային կենտրոնների այցելուն եւ ակտիվ անդամը: Ապագայում հույս ունեմ դեպի հայաստանյան սկսնակ գործարարներ ուղղել ներդրումային հոսքեր` անկախ գործունեության ոլորտից, որպեսզի նպաստեմ նորարարության, կրթության եւ ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում ու Սփյուռքում:


Այստեղ սովորում են
Ջուլիան Բարսամյան–Մոնքրիֆ

Բիզնեսի կառավարում

Սառա Հալեջյան

Հոգեբանություն

Աննա Մելոյան

Ճարտարապետություն

Back to top
Close