Միջազգային գործադիր բիզնեսի կառավարում
Ծնվել եմ 1977 թվականին Երևան քաղաքում:
1994-1999 թթ. ուսանել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով տնտեսագետի որակավորում գերազանցության դիպլոմով:
1999-2002 թթ. ուսումս շարունակել եմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2010 թթ. մասնակցել եմ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ABA Stonier ազգային բանկային դպրոցի դասընթացներին` ստանալով ավարտական վկայական:
2012 թվականին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի և Լոնդոնի բիզնես դպրոցի համատեղ կազմակերպած Global EMBA ծրագիր, որը կավարտեմ 2014 թվականին:
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1998 թվականին`«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանշ ընկերության ֆինանսական վերահսկողության վարչությունում: Տարիների ընթացքում ֆինանսական համակարգում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, այդ թվում` նաև ղեկավար:
2004-2010 թվականին աշխատել եմ «Կասկադ Կապիտալ Հոլդինգսի» անդամ-ընկերություններում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: 2008-2010 թվականներին եղել եմ «Կասկադ Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:
2011 թվականից զբաղեցնում եմ «Սթորք Ինվեսթմենթ Հոլդինգ» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Ազատ տիրապետում եմ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած եմ, ունեմ երկու տղա:
Ճարտարապետություն և քաղաքաշինություն
Հանրային կառավարում
Համակարգչային գիտություն