Բիզնեսի կառավարում
2002թ. գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2001թ. սկսել եմ աշխատել ՀՀ Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատում: Ընդունվելով որպես աուդիտոր` առաջադիմել եմ և աշխատել որպես տեսչության պետ: Ստացել եմ ACCA (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) որակավորում 2009թ.:
Լիովին համաձայն եմ Հենրի Ֆորդի մեջբերմանը, որ ծեր է այն մարդը, ով դադարում է սովորել՝ ինչպես քսան, այնպես և ութսուն տարեկանը: Այս համոզմունքը ինձ դրդեց շարունակել ուսումը կառավարման ոլորտում և ընդունվել Տորոնտոյի համալսարան: Այժմ բիզնեսի կառավարման մագիստրատուրայի (MBA) երկրորդ կուրսի ուսանող եմ Տորոնտոյում:
Սիրում եմ երաժշտություն, թենիս … բայց ամենից շատ խաղալ իմ կենսուրախ երեխաների հետ:
Արվեստ և գիտություն
Բիզնեսի կառավարում
Տնտեսագիտություն