Ֆինանսական ռիսկերի կառավարում
Ես` Նարե Մուրադյանս, ծնվել եմ Երևանում 1992թ.-ին: Սովորել եմ Խ. Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցում 1998-2003 թթ.։ Այնուհետև կրթությունս շարունակել եմ Ա. Շիրակացու անվան ճեմարանում` այն ավարտելով 2008 թ. գերազանցության ոսկե մեդալով։ 2000-2007 թթ. զուգահեռաբար ուսանել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ 2008թ.-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, որն ավարտել եմ 2012թ.-ի մայիսին՝ գերազանցության դիպլոմով:
Ուսանողական տարիներին փորձնակ եմ եղել հասարակական կազմակերպություններում, որոնք են` «ABAIE» (Սնանկության կառավարիչների և անկախ փորձագետների ասոցիացիա), «ARMACAD» (Ակադեմիկ Համագործակցության և Օժանդակման Հայկական Ասոցիացիա) և «USAAA» («Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի»): Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել եմ «ԱրմենԹել» ՓԲԸ-ի մարքեթինգի բաժին, ուր աշխատում եմ մինչ օրս:
2013թ.-ի հունվար ամսին հրավեր եմ ստացել University College London-ի MSc Financial Risk Management ծրագրից:
Կառավարում
Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն
Տնտեսագիտություն