Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Մագիստրատուրա

Նարե Վարդանյան

Ծնվել եմ Երևանում 1991 թ.: Դպրոց սկսել եմ հաճախել հինգ տարեկանում, և այդ տարիքում սկսել եմ ուսումնասիրել օտար լեզուներ: Տիրապետում եմ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի: Նաև սովորել եմ հունարեն, արաբերեն և եբրայերեն:

2006-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտել եմ գերազանց` ստանալով բակալավրի աստիճան: Դիպլոմային աշխատանքս վերաբերում էր Կիոտոյի արձանագրությանը և միջազգային քաղաքականությանը կլիմայի ոլորտում: Այս թեմայի շուրջ սա նմանատիպ ԵՊՀ-ում առաջին աշխատություններից էր` դիտարկված միջազգային հարաբերությունների և դիվանագիտության տեսանկյունից: Մեծապես կարևորում եմ հասարակական գործունեությունը. 2007 թ.-ից մասնակցում եմ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի երիտասարդական առաքելությանը: 2009 թ.-ին հայկական պատվիրակության կազմում մեկնել եմ Ժնև, ՄԱԿ-ի գրասենյակ` մասնակցելու “ՄԱԿ-ի գլոբալ մոդել” խորհրդաժողովին: Վերադառնալով Հայաստան` ստանձնել եմ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի ղեկավարությունը:

Սիրում եմ հրապարակային խոսքի արվեստը: Հաղթել եմ Անգլախոսների միության հրապարակային խոսքի մրցույթը ազգային փուլը և ներկայացրել եմ Հայաստանը միջազգային մրցույթում` Լոնդոնում: Ելույթս վերնագրված էր “Վստահության փոքրիկ զինվորը”, որը բացահայտում էր բազմաթիվ դժվարություններն ու տառապանքը, որ առկա է տարածաշրջաններում, ուր վստահությունը բացակայում է, իսկ խաղաղությունը խարխլված է:

2010-ին որպես փորձնակ` աշխատել եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական և միջազգային կազմակերպությունների վարչություններում: 2011 թ. փետրվարին մասնակցել եմ ՀՀ ԱԳՆ հայտարարած մրցույթին` դառնալով դիվանագիտական դպրոցի ունկնդիր:

Այնուամենայնիվ, գիտակցում եմ, որ նպատակներիս հասնելու և տեսլականիս մոտենալու համար պետք է կրթությունս շարունակեմ Լոնդոնի համալսարանական քոլեջում: Ընդունվել եմ Սլավոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների բաժին` Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրում ծրագրով:

Սիրում եմ փոփոխություն անել, և հավատ ունեմ իմ գործի հանդեպ:


Այստեղ սովորում են
Գոռ Հովակիմյան

Տնտեսագիտություն և բիզնես

Վահան Մարտիրոսյան

Մաթեմատիկա և տնտեսագիտություն

Ռադիկ Վերդյան

Կառավարում

Back to top
Close