Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Նարեկ Ասլիկյան
Ծնվել եմ 1991 թվականին Երևանում:

2006 թվականին ավարտել եմ դպրոցը և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ (անձնակազմի ղեկավարում մասնագիտությամբ):

Ուսմանը զուգահեռ ակտիվորեն մասնակցել եմ Հայ ուսանողական միության գործունեությանը` ընթացքում կազմակերպելով մի շարք միջոցառումներ և պատրաստելով հոդվածներ ու գրքույկներ Արցախի հիմնախնդրի մասին:

Վերջին կես տարին աշխատում եմ Լ'Օրեալ ընկերությունում` անձնակազմի ղեկավարման բաժնում: Առաջիկա կես տարվա ընթացքում համատեղելու եմ ուսումս եւ աշխատանքս:

Գրեթե բոլոր հետաքրքրություններս կապված են Հայաստանի և հայկական քաղաքականության հետ, անցած տարվանից ուսումնասիրում եմ հայ հեղափոխական շարժման պատմությունը: Բացի այդ, հետաքրքվում եմ արտ-հաուս կինոնկարներով, մենեջմենթի տեսությամբ, սիրում եմ նաև հայկական երաժշտություն լսել, հատկապես Արթուր Մեսչյանի ստեղծագործությունները:

Ուսումս շարունակելու եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Մենեջմենտի բարձրագույն դպրոցի մագիստրատուրայում: Ծրագիրը նախատեում է նաև մեկ տարվա պրակտիկա Եվրոպայում:

Այստեղ սովորում են
Դիանա Յանուկյան

Ժուռնալիստիկա

Վահե Սարգսյան

Հաշվողական մաթեմատիկա և կիբեռնետիկա

Նարեկ Ասլիկյան

Տնտեսագիտություն

Back to top
Close