Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգիչ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մագիստրատուրա

Նարինե Ղոչիկյան
Ծնվել եմ Հայաստանում` Վանաձոր քաղաքում: Ավարտելով միջնակարգ, իսկ այնուհետև` Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանը` 2002 թ. ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվել եմ Երևան:

2002-2008 թթ. սովորել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում` ստանալով բակալավրի, իսկ այնուհետև` նաև մագիստրոսի աստիճան:

2004թ. մասնակցել եմ "Լայքս" ՓԲԸ, ՁԻՀ և ՀՊՃՀ համատեղ կազմակերպած ինտերնետ-տեխնոլոգիաների ուսուցման ծրագրին, որն ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի "Լայքս" ընկերությունում` որպես կրտսեր ծրագրավորող:

2005-2010 թթ. աշխատել եմ որպես ծրագրավորող Հայաստանում գործող մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Սորսիո", "Այկոն Ափս", "Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սրվիսիզ" ընկերությունները:

Մասնագիտական գիտելիքներս խորացնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով որոշեցի շարունակել ուսումս "Համակարգչային գիտություն" մասնագիտությամբ: Այժմ սովորում եմ ԱՄՆ-ում` Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանում:

Այստեղ սովորում են
Վարդան Բեժանյան

Իրավագիտություն

Պավել Գարիբով

Գործադիր բիզնեսի կառավարում

Էդուարդ Բադալյան

Հանրային կառավարում

Back to top
Close