Գործադիր բիզնեսի կառավարում
Ծնվել եմ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում 1980թ.-ին: Դաստիարակությունս ստացել եմ հետկոմունիստական մթնոլորտում: Ծնողներս միշտ խրախուսել են ինձ լավ կրթություն ստանալ և լեզուներ ուսանել: Ավագ դպրոցից հետո որոշեցի բարձրագույն կրթություն ստանալ արտասահմանում:
2004 թվականին ավարտեցի ՄաքԳիլլի համալսարանը` ստանալով առևտրի բակալավրի աստիճան Ֆինանսների մասնագիտությամբ և Տեղեկատվական համակարգերի վերլուծության նեղ մասնագիտացմամբ: Ուսանողական տարիներին եղել եմ ՄաքԳիլլի հայ ուսանողական կազմակերպաթյան ֆինանսական գծով փոխնախագահ`ընդլայնելով անդամների կազմը և համագործակցելով այլ համալսարանների հայ ուսանողական կազմակերպությունների հետ:
Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ու մինչ օրս աշխատում եմ Gap International-ում` մենեջմենթի գծով խորհրդատվական հիմնարկում, որը գտնվում է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում: Աշխատանքի 6 տարիների ընթացքում մասնագիտացել եմ բիզնես ռազմավարության խորհրդատվության մեջ և օգնել կազմակերպություններին աշխարհով մեկ իրականացնելու ռազմավարական նախաձեռնություններ` մեծացնելով իրենց կազմակերպությունները և համայնքները: 2009 թ. դարձա Ֆիլադելֆիայի հայ երիտասարդ մասնագետների գանձապահ և նախագահության անդամ:
2011 թվականի մայիսին ընդունվեցի Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի մագիստրուրա` Գործադիր պաշտոնյաների համար բիզնես կառավարում մասնագիտությամբ:
Իրավագիտություն
Հանրային կառավարում
Գործադիր բիզնեսի կառավարում