Միջազգային կրթական քաղաքականություն
Ծնվել եմ 1984 թ. Տորոնտոյում: 2007 թ. Յորքի համալսարանում ստանալով անգլերեն լեզվի բակալավրի կոչում՝ տեղափոխվեցի Երևան: Ի սկզբանե նախատեսել էի մնալ միայն մի քանի ամիս՝ որպես կամավոր “Դեպի Հայք” ծրագրում, սակայն Հայաստանը շատ սիրելով և երկրի զարգացմանն ակտիվորեն ներազդելու մեծ հնարավորություններ տեսնելով՝ ի վերջո մնացի:
Այդ ժամանակվանից ի վեր աշխատել եմ որպես ծրագրի մշակման մասնագետ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում և որպես անկախ գրող, ինչպես նաև ՀՀ վարչապետի համար հանդես եմ եկել որպես գրավոր անգլերենի խորհրդատու: Այս տարի ընդունվել եմ Հարվարդի համալսարան եւ հաճախելու եմ Միջազգային կրթության մագիստրատուրայի բաժին: Ծրագրել եմ, որ ավարտելուն պես օգտագործելու եմ ստացածս ողջ գիտելիքները՝ ուղղելով Հայատանի կրթական համակարգի զարգացմանը:
Հանրային քաղաքականություն
Հանրային կառավարում
Միտք, խելք և կրթություն