Գործադիր բիզնեսի կառավարում
Ծնվել ու մեծացել եմ Երեւանում, հաճախել թիվ 122 միջնակարգ դպրոցը: Այնուհետ` 1993 թվականին, ընտանիքս տեղափոխվել է Իսրայել, որտեղ եւ հաճախել եմ դպրոց ու բացահայտել իմ սերը բռնցքամարտի նկատմամբ: Այդ ընթացքում ավելի կենտրոնացած էի հաջողություններ գրանցելու ռինգում, քան` դասասենյակում: Այնուամենայնիվ, ես չվարանեցի ընդունել ընձեռված հնարավորությունը՝ սովորելու Միացյալ Նահանգների համալսարաններից մեկում:
Բակալավրի աստիճանը համակարգչային ճարտարագիտությունից ստացել եմ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում: Միաժամանակ ակտիվ մանակցություն եմ ունեցել Ֆլորիդայի հայկական համայնքի կյանքին: Քոլեջում ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու Նյու Յորքի ՀԲԸՄ ամառային պրակտիկայի ծրագրին: Ծրագրին մասնակցությանս ընթացքում երիտասարդ հայրենակիցներիս ապահովում էի պրակտիկայի հնարավորություններով իմ հաճախորդի միջոցով, ով ֆինանսական ծրագրավորման համաշխարհային առաջատար էր, ու ղեկավարում այդ երիտասարդ պրակտիկանտների աշխատանքը:
Մի շարք տեխնոլոգիական կազմակերպությունների հետ աշխատելուց հետո` 2008 թվականին, սկսեցի տեխնոլոգիական եւ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել գանձապետական եւ կապիտալի շուկաներում: 2012 թվականի մայիսից հնարավորություն եմ ստացել ֆինանսական շուկաների ոլորտում գիտելիքներիս կատարելագործելու Փենսիլվանիայի համալսարանի Ուարթոն բիզնես դպրոցում` գործադիր բիզնես կառավարում ծրագրով:
Հանրային կառավարում
Գործադիր բիզնեսի կառավարում
Մեխանիկական ինժեներիա