Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կառավարում

Մագիստրատուրա

Ռադիկ Վերդյան

Ես` Ռադիկ Վերդյանս, ծնվել եմ Երևանում 1991թ.-ին: 2004-2008 թթ. սովորել եմ <<Անանիա Շիրակացու անվան ճեմարան>> կրթահամալիրում: 2008թ.-ին եղել եմ նշված կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահը: 2008թ.-ին ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի Ակտուար մաթեմատիկայի ամբիոնը, որը ավարտել եմ 2012թ.-ի մայիս ամսին:

Ուսանողական տարիներիս ընթացքում աշխատել եմ <<Կարկաս>> ՍՊԸ-ում որպես հաշվապահ, ինչպես նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում(EIF) որպես փորձնակ: EIF-ում իմ հիմնական գործառույթներն էին բիզնես պլանի մշակումը և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ կապերի հաստատումը: Եղել եմ փորձնակ նաև Յունիբանկ Հայաստանում, որտեղ զբաղվել եմ պայմանագրերր կնքումով և հաճախորդների սպասարկմամբ:

Դեռևս մանկությունից հետաքրքրված եմ եղել թատրոնով և ակտիվորեն մասնակցել եմ տարբեր ներկայացումների և միջոցառումների: Դրանցից գլխավորը ինձ համար Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում անցկացված Եղեռնի և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված երեկույթ-ռեքվիեմն է:

2012թ.-ի մայիս ամսին հրավեր ստացա University College London-ի Master in Management ծրագրից:


Այստեղ սովորում են
Ինեսսա Շահնազարովա

Մարդու իրավունքներ

Ալլա Բերբերյան

Շրջակա միջավայր և կայուն զարգացում

Սերինե Թամամյան

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Back to top
Close