Ճարտարապետություն
Ես` Րաֆֆի Մարտիրոսյանս, ծնվել եմ Լոս Անջելես քաղաքում 1989 թվականին: Բերքլիի համալսարանում ստացել եմ ճարտարապետության բակալավրի աստիճան: Համալսարանն ավարտելուց հետո ընտրվեցի ճարտարապետության բանախոս: Այդ ընթացքում նաեւ Հայ աշակերտական միության նախագահն էի: Հետագայում հիմնադրեցի նաեւ մի կազմակերպություն, որի նպատակն էր Հոնդուրասի աղքատ երեխաների համար դպրոցի կառուցումը:
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ ճարտարապետական մի շարք ընկերություններում` «Gruen Associates», «Michael Maltzan Architecture»: Երեք ընկերներիս հետ հիմնադրել եմ դիզայնով զբաղվող «Arcollab» ընկերությունը, մասնակցել եւ հաղթել եմ դիզայնի բազմաթիվ միջազգային մրցույթներում, տպագրվել ճարտարապետական ամսագրերում:
Ճարտարապետական իմ կրթուղին կշարունակեմ Հարվարդի համալսարանում եւ 2017 արդեն կունենամ մագիստրոսի աստիճան: Գիտական եւ մասնագիտական գործունեությունից բացի` հետաքրքրվում եմ ճամփորդություններով, հեծանվասպորտով եւ երաժշտությամբ` դաշնամուրով:
Ֆիզիկա և մաթեմատիկա
Իրավագիտություն
Տնտեսություն