Ռիտա Ծատրյան
Ծնվել եմ 1986 թ. Արցախում` Ստեփանակերտ քաղաքում: Դպրոցում իմ ամենասիրած առարկաներն անգլերենը և ռուսերենն էին, ինչպես նաև` գրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը:
Ավարտել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը: 2007 թ. ստացել եմ բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան` Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ):
Հետաքրքրված լինելով լեզվաբանության հիմունքներով` 2007-2009 շարունակեցի ուսումս ԵՊՀ-ում` ստանալով մագիստրոսի աստիճան անգլերեն լեզու մասնագիտությամբ:
Ակտիվորեն մասնակցել եմ տարբեր հասարակական, մշակութային և կրթական միջոցառումների: Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ իմ հետաքրքրությունն անգլերեն լեզվի դասավանդման հանդեպ ավելի ու ավելի է աճում, ու որոշեցի խորացնել գիտելիքներս լեզվաբանության բնագավառում:
Այդ իսկ պատճառով դիմեցի Դուբլինի Թրինիթի քոլեջ:
Սիրում եմ վոլեյբոլը, լողը, բասկետբոլը և նկարչությունը: