Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Ռուզաննա Սարգսյան
Ծնվել եմ Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությունս ստացել եմ 198 միջնակարգ դպրոցում, հետո ընդունվել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ` ստանալով բակալավրի աստիճան: Հետագայում, աշխատանքիս զուգահեռ, նաև ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության դպրոցի ՙԼոգիստիկա և մատակարարման շղթաների կառավարում՚ ծրագիրը, ինչն ինձ հնարավորություն տվեց համակարգել արդեն ձեռք բերած գիտելիքներս և ավելի լավ հասկանալ, թե ինչ ուղով եմ ուզում` զարգանա կարիերաս:

Իմ աշխատանքային ուղին ընտրել եմ դեռ ԵՊՀ-ում սովորելու ընթացքում, երբ հետաքրքրվեցի լոգիստիկայով, քանի որ այն համեմատաբար նոր և խոստումնալից ոլորտ էր Հայաստանում ու գերազանց հնարավորություն էր` ձեռք բերած գիտելիքներս բիզնեսում կիրառելու համար: Բուհն ավարտելուց հետո անմիջապես սկսեցի աշխատել ՙԱրմենալ՚ ՓԲԸ-ում` լոգիստիկայի բաժնում: Աշխատելով մի քանի տարի լոգիստիկայի ինժեներինգի ոլորտում` հասկացա, որ մասնագիտորեն պատրաստ եմ դրսևորել ինձ լոգիստիկայի կառավարման ոլորտում և ընդունվեցի ՙԱՌԳԵ Բիզնես՚ ՍՊԸ` որպես լոգիստիկայի մենեջեր` հնարավորություն ստանալով ամբողջությամբ օգտագործել իմ հմտությունները և փորձը:

Ձեռք բերելով հարուստ աշխատանքային փորձ` համոզվեցի, որ հետագա մասնագիտական հաջողություններ ունենալու համար պետք է զարգացնեմ նոր հմտություններ և, քանի որ կառավարման հիմնավոր թեորետիկ գիտելիքների պահանջ ունեմ, բարձրակարգ բիզնես կրթություն ստանալն իմ հաջորդ տրամաբանական քայլն է:

2010-2011 թթ. սովորել եմ Քեմբրիջի համալսարանի Բիզնեսի կառավարման մագիստրատուրայում:

Այստեղ սովորում են
Արմինե Բագիյան

Զարգացման գիտություններ

Ռուզաննա Սարգսյան

Բիզնեսի կառավարում

Ռոզա Վանյան

Իրավագիտություն

Back to top
Close