Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քիմիական ճարտարագիտություն

Մագիստրատուրա

Սահակ Ոսկյան

Ես hաճախել եմ տեղի հայկական, իսկ այնուհետև` անգլիական դպրոց: Իմ մանկությունը կարելի է բնութագրել երկու կերպ` գիտական անհագ հետաքրքրասիրություն և նվիրում <<հայկականության>>-ը:

Քիմիայի հանդեպ սիրո կայծը բռնկվել է վաղ տարիքից: Ծնված լինելով կրթությունը գնահատող ընտանիքում, բարձրագույն կրթություն ստանալու ձգտումն այլընտրանք չուներ: Հիանալով հորս և քեռիներիս տպավորիչ կրթությամբ և նրանց հաջողակ կարիերաներով, ես գիտակցորեն հետևեցի նրանց ուղուն: Քանզի նրանցից շատերը սովորել էին ԱՄՆ-ում, դա իմ համար ամենատրամաբանական ճանապարհն էր:

Worcester Polytechnic Institute (WPI) գալուց հետո ես ընկղմվեցի առաջարկվող առարկաների հսկայական բազմազանության մեջ: Հակառակ իմ ակադեմիական մենթորի ցանկության և ի զարմանս իրեն, ես գրանցվեցի բավական շատ առարկաների, քանի որ ուզում էի հնարավորինս շատ օգուտ քաղել համալսարանում իմ անցկացվելիք չորս տարիներից: Անշուշտ, առարկաներն ընտրել էի այնպես, որ առավելագույնս լավ նախապատրաստեն ինձ հետագա կրթությանը graduate school-ում: Այնուհետև ես սկսեցվի զբաղվել ակտիվ գիտական կյանքով. չորս տարվա ընթացքում աշխատել եմ տարբեր լաբորատորիաներում և իրականացնել մի քանի նախագծեր` և՛ միայնակ, և՛ որպես խմբի անդամ: Ես իմ որակյալ ներդրումն եմ ունեցել բոլոր նախագծերում և նաև տարածել գիտության հանդեպ իմ սերը իմ գործընկերների մեջ, ինչն ինձ ավելի էր ոգևորում և գոտեպնդում հաջորդ փորձություններից առաջ:

Շատ մարդիկ երկար ճանապարհ են անցնում, մինչև որոշում են դիմել graduate կրթության: Համենայնդեպս, ես այդ որոշումը կայացրել էի շատ ավելի շուտ և վճռել խորանալ քիմիական ինժեներիայի գծով: Իմ ուղին արգելքներ հաղթահարելու ուղի էր, և չորս տարի անց այն ավարտելուց հետո ես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` ինձ իմ նպատակներին մի քայլ ավելի մոտեցնելու համար:


Այստեղ սովորում են
Արմեն Սամուրքաշյան

Ավիացիոն-տիեզերական ճարտարագիտություն

Նարեկ Դշխունյան

Համակարգչային գիտություն և մոլեկուլային կենսաբանություն

Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close