Ծնվել և մեծացել եմ Երեւանում, ուսում եմ ստացել ու աշխատել Շվեդիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Սովորել եմ Հարվարդի բիզնես դպրոցի բիզնեսի կառավարման ծրագրով, ֆինանսների ոլորտում մագիստրոսի աստիճան եմ ստացել Գոթենբուրգի համալսարանում եւ միջազգայնագետի բակալավրի աստիճան`Ստոկհոլմի համալսարանում:
Այժմ աշխատում եմ որպես «Arrow Global» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, հանդիսանում եմ նաեւ տնտեսության ոլորտում հետազոտություններ իրականացնող
AInsights.com կայքի համահիմնադիր, ինչպես նաև`
Հարվարդի «Հայկական ակումբի» նախագահ:
Ամուսնացած եմ և ունեմ որդի` Էռնեստ անունով: