Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կիրառական ծրագրավորում

Մագիստրատուրա

Անի Թումանյան

Ծնվել եմ 1987թ. Երևան քաղաքում: Ավարտել եմ թիվ 33 միջնակարգ դպրոցը և շարունակել ուսումս Երևանի պետական համալսարանում: Այժմ ունեմ բակալավրի կոչում` ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտում, ինչպես նաև մագիստրոսի կոչում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Բակալավրի կոչում ստանալուն զուգահեռ սկսել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերան, որպես սկսնակ ծրագրավորող հայկական սկսնակ ընկերությունում և 4 տարի ջանասիրաբար աշխատելուց հետո`այժմ զբաղեցնում եմ գլխավոր վեբ ծրագրավորողի պաշտոն Կլոքս Սոլուշնս ընկերությունում:

Վերջին 4 տարիների ընթացքում ես ներգրավված եմ եղել Երևանի Պետական Համալսարանի հետազոտական խմբերից մեկում, որը զբաղվում էր «ընդլայնված իրականության» ուսումնասիրությամբ (augmented reality): Իմ մեծ հետաքրքրությունը այս ասպարեզում ինձ ուղորդեց դեպի արևմտյան լավագույն համալսարաններից մեկը և ես համոզված եմ, որ ես կստանամ մեծ փորձ Տորոնտոյի համալսարանում ուսանելու ընթացքում, որն էլ կստեղծի նոր շրջան իմ պրոֆեսիոնալ կարիերայում` որպես հայ ծրագրավորող:

Բացի ակադեմիական և պրոֆեսիոնալ կյանքից, ես շատ հետաքրքրված եմ սպորտով՝ լող, պար, թենիս, ինչպես նաև սիրում եմ դիտել ֆիլմեր և կարդալ գրքեր:


Այստեղ սովորում են
Մարիամ Արամյան

Կենսաբանություն և հոգեբանություն

Մհեր Արեյան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Գուրգեն Այվազյան

Տնտեսագիտություն

Back to top
Close