Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Սառա Շիրազյան

Ստացել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի (2004) և մագիստրոսի (2006) կոչում: 2006-ին ավարտել եմ Լոնդոնի համալսարանը (London School of Oriental and African Studies և University College)` ստանալով միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ մագիստրոսի աստիճան:

2008թ-ին մասնակցել եմ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի վերապատրաստման ծրագրին: Ներկայումս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հայցորդ եմ (միջազգային իրավունք):

Զբաղվել եմ գիտական գործունեությամբ Սթենֆորդի համալսարանում և միջազգային և համեմատական իրավական գիտությունների սթենֆորդյան ծրագրի հետազոտող եղել: Վերջինիս շրջանակներում էմպիրիկ մեթոդոլոգիայով ուսումնասիրել եմ Հայաստանի քրեական իրավունքի բարեփոխումները, մասնավորապես` քննության դրել այլընտրանքային պատժատեսակների կիրառման հետ կապված խնդիրները Հայաստանում:

Ես Բաց հասարակության ինստիտուտի հետազոտող եմ, նաև դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները և միջազգային իրավունքը):

Համագործակցել եմ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ԵԱՀԿ հայաստանյան ընտրությունների հետազոտման առաքելության, ԵԱՀԿ ռազմաքաղաքական ծրագրի և այլն:

Իմ գիտական հետաքրքրության ոլորտներն են` միջազգային հանրային իրավունք, միջազգային և համեմատական քրեական իրավունք, միջազգային առևտրային և բնապահպանական իրավունք, միջազգային դատարանների և տրիբունալների քաղաքականություն և այլն:


Այստեղ սովորում են
Սառա Շիրազյան

Իրավագիտություն

Արամ Վերդիյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close