Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Սարգիս Հակոբյան

Ծնվել եմ 1991 թ. Արմավիր քաղաքում:

Մի շարք դպրոցներ եմ փոխել: Ավարտել եմ Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը 2007 թ:

2007-2011 թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ավարտել այն գերազանցության “կարմիր” դիպլոմով և ստացել բակալավրի աստիճան:

Դպրոցական և ուսանողական տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների, ինտելեկտուալ և սպորտային խաղերի և արժանացել ինձ համար էական մրցանակների և պարգևների:

Մասնակցել եմ բազմաթիվ հասարակական ծրագրերի, օրինակ` որբ երեխաների աջակցման նախաձեռնությանը: Բարձր առաջադիմության համար մեր ամբիոնի կողմից առաջադրվել եմ որպես ուսանողական խորհուրդի անդամ:

Երևանի պետական համալսարանի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բասկետբոլի հավաքականների անդամ եմ: Մեր ֆակուլտետի թիմը հանդիսանում է 2008 թվականի ԵՊՀ բասկետբոլի առաջնության հաղթող:

Հետաքրքրվում եմ ֆիզակայով, երաժշտությամբ, արվեստով և սպորտով:


Այստեղ սովորում են
Արեգ Գևորգյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Սոնա Հունանյան

Մաթեմատիկա և ինժեներիա

Արթուր Գասպարյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Back to top
Close