Ֆիզիկա
Ծնվել եմ 1989 թ. ապրիլի 24-ին Երևանում։
Նախնական կրթությունս ստացել եմ Գ. Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցում, ապա` 7-րդ դասարանից (2001 թ.)` Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (2005 թ․), որտեղ և ստացել եմ ֆիզիկայի եւ մանկավարժության բակալվրի կոչում։
Բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Դյուքի համալսարանի ասպիրանտուրա՝ Physics-Ph.D. մասնագիտությամբ։
Դյուքի համալսարանում ուսմանս ընթացքում ղեկավարում էի բակալվրիատի ուսանողների լաբորատոր աշխատանքները, ինչի համար և ստացել եմ մրցանակ՝ որպես 2009-2010 ուստարվա ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների լավագույն դասավանդող։
Ինձ համար շատ կարևոր է, որ հայ երիտասարդները կարողանան ստանալ արժանի կրթություն` առանց լքելու հայրենիքը, այդ պատճառով ես կաշխատեմ ավարտելուց հետո իմ ներդրումն ունենալ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում։
Ազգի ապագան որոշվում է իր երիտասարդության ինքնագիտակցությամբ, որը ձևավորվում է համապատասխան այն կրթության, որը մատուցվել է։
Ֆիզիկա
Ֆիզիկա
Միջազգային զարգացման քաղաքականություն