Թվանշային անթրոպոլոգիա
Ծնվել եմ Գավառում 1990-ի հունիս 24-ին: 2006-ին` դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երևան` բարձրագույն կրթություն ստանալու: 2010-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ունեմ քաղաքագիտության բակալավրի որակավորում:
Աշխատել սկսել եմ ուսանողական տարիներից: Աշխատել եմ Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտոտում (IPSC)` որպես հարցրազրուցավար: Դա աշխատանքային ու մասնագիտական փորձի ձեռքբերման և մարդկային որակներին ծանոթանալու կարևոր շրջան էր:
2010-ից աշխատում եմ “Սիվիլիթաս” հիմնադրամում, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում քաղաքացիական հասարկության ձևավորմանն ու կայունացմանը: Սկզբում որպես պրակտիկանտ, այնուհետև նաև որպես աշխատող “Սիվիլիթասում” ներգրավված եմ եղել հետազոտական աշխատանքերում: 2011-ի սեպտեմբերի 21-ից “ՍիվիլՆեթ” ինտերնետային հետազոտական հեռուստաալիքի բացվելուց հետո աշխատում եմ որպես լրագրող: Հիմնականում լուսաբանում եմ քաղաքական և տնտեսական թեմաները:
Վերջին տարիներին մասնակցել եմ մի շարք տեղական և միջազգային ծրագրերի, որոնք ուղղված են եղել երիտասարդական խնդիրների լուծմանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, թրաֆիքինգին, ինչպես նաև հայ-թոււրքական հարաբերությունների կարգավորմանը:
Սեպտեմբերից պատրաստվում եմ մագիստրոսական կրթություն ստանալ UCL-ի Թվային մարդաբանության բաժնում:
Իրավագիտություն
Տնտեսական քաղաքականություն
Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա