Ֆիլմագիտություն
Ծագումով հայ`ծնվել եմ Նյու Յորքի «Քուինզ» շրջանում: Մեծանալով Սփյուռքի ամենաբազմազգ շրջանակում` տիրապետում եմ տարբեր ազգությունների համաձուլվածության գաղափարին, որը դրել է ինձ ինքնաճանաչման ուղու վրա և տվել յուրահատուկ հեռանկառ` իմ աշխատանքների նույթի վրա: Սկզբնական ուսումս ստացել եմ «Queens College» -ի Ֆիլմի և Անգլերենի Ֆակուլտետում ու ավարտել բարձր գնահատականներով:
Այնուհետ Նյու Յորքում սկսել եմ մասնագիտանալ և աշխատել որպես ֆիլմի օպերատոր, ռեժիսոր և ստեղծել բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, տեսահոլովակներ և այլն: 2007 թվականին ինձ հնարավորություն տրվեց լուսանկարելու ″Elza″ խաղարկայինը , որ շուտով տարածում գտավ մալուխային ցանցերում ″Nefllex″-ում և Ամազոնում:
2010 թվականին ավարտեցի ″Eliot Loves″ ռոմանտիկ կոմեդիայի սկզբունքային լուսանկարչությունը, որի ռեժիսորն է ″Sundance″ փառատոնի տնորեն Գարի Տերասիոն: Հեղինակ եմ նաև 20-ից ավելի հոդվածների` ուղղված կինոմատոգրաֆիայի պրակտիկային, որոնք հրատարակվել են ″Student FilmMaker″ ամսագրում: Դասավանդել եմ տեսախցիկի վերջին տեխնոլոգիաների թեմայով: Հրավիրվել եմ ″Tiffen″ կինոմատոգրաֆիայի ընտանիք, որի արդյունքում ճամփորդել եմ Մեքսիկա, Հնդկաստան և Լիբանան:
Իմ առջին կարճամետրաժ ֆիլմը` ″La Chambre de Motel″-ն է, որի սցենարիստն եմ, լուսանկարիչը, ռեժիսորը և պրոդյուսերը: Ֆիլմը ցուցադրվել է 2008 թ-ին Նյու Յորքի համաշխարհային Latino և Wild Sound կինոփառատոններում:
2009-ին լուսանկարիչներ և ռեժիսորն եմ եղել մեկ այլ կարճամետրաժ ֆիլմի` ″Kosu″ վերնագրով, որը լրացել է ″Կոլումբիա″ համալսարանի ֆիլմերի ծրագիրը: ″Kosu″ ֆիլմը պատվավոր հիշատակում է ստացել 2010 թվականին ″Pravasi″ կինոփառատոնում , ցուցադրվել 2011-ի ″Yes World India″, ″New York India″ և “Արփա” միջազգային կինոփառատոնում: Վերջապես ավարտել եմ դիպլոմային ֆիլմս` ″After Water Is Sand″ խորագրով, որը կլինի կինոարվեստին մոտեցումների իմ սինթեզը: Հեղինակել և ղեկավարել եմ այն` նկարահանելով Հայաստանում: Ֆիլմը կներկայացվի կինոփառատոններում 2012 թվականի աշնանը:
Ներկայիս ` Կոլումբիայի համալսարանի ուսանող եմ` ֆիլմի բաժնում: Պարգևատրվել եմ 2012 Doddle մրցանակով, արժանացել ASCAP դրամաշնորհին 2012-ին, նաւյն տարում շահել ձայնային դիզայնի դրամաշնորհը, իսկ 2011 թ.-ին` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ″Կատարողական Արվեստի″ դրամաշնորհը, 2012-ին արժանացել եմ նաև Արտադրողական Կինոմատոգրաֆների, Ուսուցչի օգնականև DMC Հայրենակից մրցանակներին:
Տարիքային հոգեբանություն
Համեմատական և միջազգային կրթություն
Տնտեսություն և հոգեբանություն