Կենսաֆիզիկա
Ծնվել եմ 1990 թվականին, Երևան քաղաքում: 2002 թվականին երկու տարով տեղափոխվել եմ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգ, մինչ ծնողներս սովորում էին Բոլլ Ստեյտ համալսարանում: Հայաստան տեղափոխվելով հանդերձ, հաճախել եմ թիվ 62 դպրոցը: 9-րդ և 10-րդ դասարաններում հնարավորություն եմ ստացել ֆիզիկա և կենսաբանություն առարկաները պարապելու Երևանի Պետական Համալսարանի դասախոսների հետ: Հենց այդ տարիներին էլ հասկացա որ համալսարանում ուզում եմ միարժամանակ սովորել և համակցել այդ երկու ճյուղերը:
Հաճախել եմ նաև Ա.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, որն ավարտել էմ 2005 թվականին:
Առաջին անգամ այցելել եմ Տորոնտոյի Համալսարանը 2004 թվականին, երբ անգամ չէի կարծում որ երբևէ կսովորեմ այս հանրահայտ կրթական համալիրում: Գրավված էի ոչ միայն այդ համալսարանի գեղեցկությամբ և յուրօրինակ, հնավոճ ճարտարապետությամբ, այլ նաև բազմաթիվ գիտական հայտնաբերություններով լի պատմությամբ: 2007 թվականին ընդունվել եմ Տորոնտոյի Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը:
Երբ 2րդ կուրսի ուսանող էի, պատիվ ունեցա աշխատելու իմ դասախոսներից մեկի` դոկտոր, պրոֆեսոր Հելեն Ռոդ-ի լաբորատորիայում. Գիտական աշխատանքները ավարտելով հանդերձ, հաճախել եմ Վինդզոր քաղաքի համալսարանի կենսաբանության կոնֆերանսին, որտեղ ներկայացրել եմ իմ աշխատանքի արդյունքները.
2010 թվականի ամռանը սկսեցի աշխատել իմ դասախոսի` կենսաֆիզիկայի դոկտոր, պրոֆեսոր Վիլիյամ Ռիու-ի լաբորատորիայում: Մինչ օրս, աշխատում եմ նույն լաբորատորիայում, որտեղ մշակում եմ նոր ծրագիր` նախատեսված կենդանի օրգանիզմների շարժումը և վարքը տարբեր պարագաներում մոդելավորման համար: Ծրագիրը հիմնված է MATLAB ծրագրավորման լեզվի և LabVIEW software-ի վրա:
Համոզված եմ, որ Համալսարանն ավարտելուց հետո, կշարունակեմ կենսաֆիզիկայի ուղղությամբ: Այս գիտական ճյուղը ինձ գերել է իր բազմազանությամբ: Թերևս քիչ աշխատանքներ են տարված այս բնագավառում, սակայն բացահայտ է, որ կենդանի օրգանիզմների, ինչպես նաև կենդանի և անկենդան բնության մասին չափազանց կարևոր հայտնագործություններ են կայացվում երբ միարժամանակ կիրառվում են ֆիզիկայի օրենքներն ու մաթեմատիկայի վրա հիմնված ծրագրավորման լեզուները:
Կենսաֆիզիկայի դոկոր դառնալով հանդերձ, ոչ միայն պատիվ կունենամ գիտական աշխատանքներ վարելու այս ասպարեզում, այլ նաև կկարողանամ համագործակցել Հայաստանի համալսարանների հետ փորձելով կայուն կապ հաստատել երկու երկրների համալսարանների միջև:
Պատմություն
Բիզնեսի կառավարում
Առևտուր և ֆինանսներ