Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա
Ողջույն: Ես Սերինեն եմ: Ծնվել եմ 1990 թվականին Երևանում: Սովորել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցում և ավարտել այն գերազանց: Դպրոցում սիրել եմ բոլոր առարկաները, բայց դեռևս շատ փոքր տարիքից առանձնահատուկ վերաբերմունք ու հետաքրքրություն եմ ունեցել մաթեմատիկայի նկատմամբ: Դա էր պատճառը, որ որոշեցի շարունակել այդ ուղղությամբ և 2007 թվականին ընդունվեցի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուար մաթեմատիկա բաժինը, իսկ 2011-ին ավարտեցի այն կարմիր դիպլոմով:
2009 թվականին դարձել եմ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) կողմից կազմակերպված Կրթական դրամաշնորհի մրցույթի հաղթող՝ արժանանալով այդ թվականի ԵՊՀ-ի լավագույն ուսանող կոչմանը: Նույն թվականից սկսած անդամակցում եմ «Ակտուարների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին՝ որպես խորհրդի անդամ:
Համալսարանական տարիներին ես հասկացա, որ միակ ուղին լավ մասնագետ դառնալու և Հայաստանի ֆինանսական ոլորտում որակական ներդրում ունենալու համար արտասահմանում կրթություն ստանալն ու զարգացած երկրների փորձը ձեռք բերելն է: Այսպիսով` ես նպատակ դրեցի սովորել Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկում և շուտով ի կատար ածեցի այն: Այժմ սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջում` Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրատուրայում, ինչի համար անչափ ուրախ եմ, և հուսով եմ, որ կկարողանամ ավարտին հասցնել բոլոր ծրագրերս ու նպատակներս:
Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա
Տնտեսագիտություն և բիզնես
Ինքնություն, մշակույթ և ուժ