Գործադիր բիզնեսի կառավարում
Ես`Սևագ Քազանդջյանս, ծնվել եմ 1978թ. հուլիսի 27-ին Լիբանանում` Բեյրութում: Ծնողներս ունեն հայկական ծագում, հայրս Այնթափից է, մայրս` Բաղշեից, Արևմտյան Հայաստան:
Մանկության տարիներին հաճախել եմ Լիբանանի Նազարյան դպրոց, որից հետո` Գարմիրյան դպրոց: 13 տարեկանում մեկ տարի հաճախել եմ Մելքոնյան դպրոց Կիպրոսում: 14 տարեկանում վերադարձել եմ Լիբանան և հաճախել Բեյրութի ավետարանական դպրոց: Ավարտելուց հետո ընդունվել եմ Բեյրութի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը և ստացել բակալավրի աստիճան:
Մեկ տարի ծառայել եմ Լիբանանի բանակում և միևնույն ժամանակ սկսել եմ աշխատել Հյուսիսային Աֆրիկայի Կոմերցիոն բանկում, որտեղ հնարավորություն եմ ունեցել ձեռք բերելու անհրաժեշտ շատ գիտելիքներ, մասնակցելու բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, ինչն էլ նպաստեց մասնագիտական կողմնորոշմանս: 2003-2004թթ. ընթացքում ավարտել եմ «Հատուկ ֆինանսական վերլուծաբանական ծրագրի» I և II մակարդակները: 2005թ. սկզբին հետաքրքիր առաջարկություն ստացա աշխատելու իմ հայրենիքում` «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունում: 3 տարի ապրել և աշխատել եմ Ստեփանակերտում` Արցախի մայրաքաղաքում: Կնոջս հանդիպել եմ Ստեփանակերտում և ամուսնացել եմ 2008թ. սեպտեմբերին: 2008թ. ապրիլին տեղափոխվել եմ Երևան և մեկ տարի աշխատել «Դաունթաուն Երևան» կազմակերպությունում: Երկու տարի աշխատել եմ «Վիվա-Սել ՄՏՍ»-ում` որպես ֆինանսական փոխկառավարիչ, 2011թ. նշանակվել եւ մինչ օրս աշխատում եմ որպես «ՄոբիԴրամ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն:
Լարված աշխատանքային շաբաթից հետո նախընտրում եմ հանգստանալ ընտանիքիս և ընկերներիս հետ: Ազատ ժամանակս տրամադրում եմ ընթերցանությանը, քանի որ այն գլխավորում է նախապատվություններիս ցանկը: Սիրում եմ խաղալ թենիս, լողով ու վազքով զբաղվել:
Որպես մշտական ինքնազարգացման կողմնակից` երբեք բաց չեմ թողնում բարձրարժեք կրթություն ստանալու հնարավորությունը, որը մատուցվում է ծրագրերի, վերապատրաստումների, խորհրդակցությունների կամ այլ կրթական միջոցառումների ձևով: Օքսֆորդում ուսանելը, անկասկած, մեծ ներդրում կլինի իմ` որպես մասնագետի զարգացման գործում, ով հակված է դրական փոփոխություններ կատարելու Հայաստանի տնտեսական և ֆինանսական բնագավառում:
Ուսումնառություն և տեխնոլոգիա
Երաժշտագիտություն
Բիզնեսի կառավարում