Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սլավոնագիտություն և Արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Սևան Ղազարյան

Ծնվել եմ 1988թ. Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Հաճախել եմ Առինջի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել եմ 2004թ.: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք մարզային օլիմպիադաների հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա և անգլերեն առարկաներից:

2004թ. ընդունվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, որտեղ 2008թ. ստացել եմ տնտեսագիտության բակալավրի աստիճան` «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ: Այնուհետև` 2009թ., ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետ, որտեղ 2011թ. ստացել եմ գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA):

2012թ. սեպտեմբերից սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի միջազգային մագիստրատուրայում` «Տնտեսություն, պետություն և հասարակություն» (IMESS) ծրագրով, «Տնտեսագիտություն և բիզնես» մասնագիտացմամբ: Ուսումս ավարտելուց հետո մտադիր եմ ներգրավվել տնտեսական քաղաքականության հետ կապված հետազոտական աշխատանքներում:

2006թ. ընդգրկվել եմ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունում՝ որպես կամավոր: Մասնակցել եմ կազմակերպության կողմից իրականացվող մի շարք նախագծերի: Մասնավորապես օգնել եմ կազմակերպության անձնակազմին՝ կազմակերպելու մի շարք միջոցառումներ:

Ակադեմիական միջավայրից զատ, մասնակցել եմ մի շարք դասընթացների, որոնցից կարևորում եմ «Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում» ու «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնում» ստացածս գիտելիքները և փորձառությունը:


Այստեղ սովորում են
Անուշ Ալեքսանյան

Տնտեսագիտություն

Եվա Սարգսյան

Ճարտարապետության պատմություն

Ռոկսանա Զինչենկո

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Back to top
Close