Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Շուշանիկ Նալբանդյան

Ես ծնվել եմ 1991 թվականի հունվարին և հպարտ եմ, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին սերնդի ներկայացուցիչ եմ: Ուսումնառությանս տարիներին մի քանի դպրոց եմ փոխել: Վեց տարեկանում ընդունվել եմ Երևանի Ա. Պ. Չեխովի անվան դպրոց և սովորել եմ այնտեղ մեկ տարի: 1998-ին ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Չեխիայի Հանրապետություն և մեկ տարի սովորել եմ Պրահայի Միջազգային դպրոցում: 1999-ին` Հայաստան վերադառնալուց հետո, ուսումս շարունակել եմ նախ Մակսեդան վարժարանում, իսկ հետո` Խ. Դաշտենցի անվան դպրոցում: 2006-ին 90 % կրթաթոշակով ընդունվել եմ Թաիլանդի Ռեգենտների դպրոց և սովորել այնտեղ չորս տարի: Այս տարիները շրջադարձային եղան իմ կյանքում, որովհետև այն գիտելքը, փորձը և հմտությունները, որ ձեռք բերեցի այնտեղ, ինձ ավելի հասուն դարձրին: Ռեգենտների դպրոցում ստացա IGCSE (International General Certificate of Secondary Education) և IB (International Baccalaureate) կարգի դիպլոմներ:

Ուսման ընթացքում միշտ աչքի եմ ընկել բարձր առաջադիմությամբ ու արժանացել գովասանքի և խրախուսական պարգևատրումների` սկսած Պրահայի միջազգային դպրոցում բազմաթիվ գրքեր կարդալու համար շքանշաններ և գավաթներ ստանալուց մինչև Ռեգենտների դպրոցում տարբեր առարկաների փայլուն իմացությանթյան համար ստացած հավաստագրերը:

Թաիլանդից վերադառնալուց հետո մեկ տարի տարկետում եմ վերցրել և մինչև օրս աշխատում եմ «Mosaic.AM» կազմակերպությունում: Դա սոցիլոգիական հետազոտությունների կենտրոն է, որտեղ ես զբաղվում եմ տարբեր ոլորտներին վերաբերող սոցհարցումներով: Աշխատանքին զուգահեռ սովորում եմ ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի առաջին կուրսում:

2011-ին դիմել և ընդունվել եմ Անգլիայի մի շարք համալսարանների պատմության և քաղաքագիտության ֆակուլտետ, սակայն չեմ սովորել ֆինանսական խնդիրների պատճառով: Փոխարենն ընդունվել եմ ՀՖՀՀ` այդպիսով մի կողմ դնելով քաղաքագետ դառնալու իմ երազանքը: Չնայած մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ եմ ուսումնասիրում մարքեթինգը, այնուամենայնիվ, այս տարի նույնպես դիմեցի անգլիական համալսարաններ: Դիմածս հինգ համալսարաններից, այդ թվում`Լոնդոնի համալսարանական քոլեջից, ստացա առաջարկ` քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն մասնագիտությամբ ուսումս այդ համալսարաններում շարունակելու ` պայամանով, որ TOEFL հանձնելով` հավաքեմ նվազագույնը 100 միավոր: Փետրվարին հանձնեցի TOEFL և հավաքեցի 108 միավոր: Ես վստահ եմ, որ UCL-ում ուսանելու հնարավորությունը մի նոր շրջադարձային կետ կլինի իմ կյանքում:


Այստեղ սովորում են
Վիկտորյա Գասպարյան

Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն

Անրի Գրիգորյան

Տնտեսություն և բիզնես

Անի Բաբումյան Ղալեհ Մամականի

Ծրագրերի և ձեռնարկությունների կառավարում

Back to top
Close