Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Զարգացման գիտություն

Մագիստրատուրա

Սոֆյա Մորադյան

Ամերիկահայ ըլլալով, ես մեծցած եմ ընտանիքի մը մէջ, որ ոչ միայն ուսումը բարձր կը գնահատէ՝ այլ բարձրօրէն կÿարժեւորէ նաեւ մեր անցեալն ու ազգային արժէքները։ 1915-ի Ցեղասպանութենէն ետք, հօրս ընտանիքը բռնի տեղահանուեցաւ Հայաստանէն դէպի հիւսիւսային Պարսկաստան։ Դեռ երիտասարդ, հայրս Ամերիկա գաղթեց ուսումի տիրանալու եւ յաջողութիւն գտնելու համար։ Հօրս եւ մեծ մօրս անցեալը, որպէս սփիւրքահայ, ազդած է թէ՛ ակադեմական, եւ թէ՛ ընտրած ասպարէզիս ուղղութեան վրայ, եւ ես միշտ կը ջանամ լաւատեղեակ ըլլալ Հայաստանի պատմութեան եւ հայ ժողովուրդի հարուստ լեզուին ու մշակոյթին։

Անցնող համալսարանական չորս տարիներուն, երբ Պոստոնի Հայ գաղութին մէջ կապրէի եւ կը յաճախէի Հայ Եկեղեցի, ծանօթացայ եկրորդական դպրոցի աշակերտներու եւ անոնց հետ, Շաբաթօրեայ դպրոցի սեղաններուն շուրջ, հարցազրոյցներ ունեցայ, ուսանողական տարիներուն, օտար երկրի մէջ տիպար հայ մնալու կարեւորութեան մասին։ Մաս կազմեցի Հայ Կանանց Միջազգային Միութեան եւ ընտրուեցայ վարչութեան անդամ։ Յունուար 2012-ին հասայ վերջին հանգրուանը Ֆուլպրայթ շահելու՝ որպէսզի Հայաստան երթամ եւ սերտեմ Սպիտակի շրջանի յառաջխաղացքին։ Օքսֆորտէն վկայուելէս ետք կը մտադրեմ շարունակել ծրագիրներս։

Դիսերտացիաս կվերաբերի Հայաստանում տեխնոլոգիական նորարարության եւ ինկուբացիոն ծառայությունների ներդրմանը: Հետազոտական այս աշխատանքում կփորձեմ վերլուծել տնտեսական զարգացման մարտահրավերները, մասնավորապես` աշխատատեղերի ստեղծումը Շիրակի մարզում, ինչպես նաեւ` Հայաստանի ողջ տարածքում: Նախագիծն ինձ թույլ կտա ուսումնասիրել` ինչպես են Հայաստանի տարբեր շրջաններում ներդրված տեխնոլոգիական ինկուբատորները նպաստում աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը ողջ երկրում: Հույս ունեմ աջակցությունս բերել աշխարհի զարգացող երկրներում տեխնոլոգիական ինկուբացիայի եւ նորարարության տարածման մասին գիտելիքի կազմավորմանը, իսկ նամն երկրների կարգին եմ դասում տաղանդաշատ ու գիտապաշարով հարուստ Հայաստանը:

Որպէս Ամերիկահայ, հաճոյքով առիթներ կը ստեղծեմ ծանօթանալու տարբեր կեանքի պայմաններու մէջ ապրած, այլազան երկիրներէ ժամանած Հայ աշակերտներու։ Հայեցի դաստիարակութիւնս, եւ Հայաստանի հանդէպ սէրս ամրապնդած են մէջս կարողականութիւնը՝ նկատառելի ուժ դառնալու՝ Հայաստանի համար աւելի փայլուն ապագայի մը հեռանկարով։ Կը հաւատամ, որ ամէն անձ արժանի է յարմար տնտեսական առիթներ ունենալու, եւ կը փափաքիմ առիթը ունենալ ուժերս ի գործ դնելու ի նպաստ զօրաւոր ու հաստատ տնտեսական ապագայ ունեցող Հայրենիքի մը համար։

Լիահույս եմ, որ Օքսֆորդի համալսարանում միջազգային զարգացման ոլորտում գիտական աստիճան ստանալուց հետո ես մեկ քայլով ավելի մոտ կլինեմ նպատակիս իրականացմանը:


Այստեղ սովորում են
Մարինե Արամյան

Հանրային Քաղաքականություն

Հայկ Մամաջանյան

Իրավագիտություն

Աիդա Կիրակոսյան

Կիրառական արվեստ

Back to top
Close