Տնտեսագիտություն
Ծնվել եմ 1990 թ. Երևանում: Հաճախել եմ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը, որն ավարտել եմ 2006 թ. ոսկե մեդալով: Նույն տարում ընդունվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ համաշխարհային տնտեսագիտություն ուսումնասիրելու: Գերազանց առաջադիմության համար 2008 թ. պարգևատրվել եմ համալսարանի՝ ակադեմիկոս Միքայել Քոթանյանի անվան անվանական կրթաթոշակով: 2009 – 2010 թթ. մասնագիտական պրակտիկա եմ անցել «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» և «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկերում:
2010 թ. գերազանցությամբ ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով տնտեսագիտության բակալավրի որակավորում: Նույն տարում ընդունվել եմ Դուբլինի Թրինիթի քոլեջի մագիստրատուրա՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ: 2010 -2011 թթ. «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու դառնալու շնորհիվ հնարավորություն ունեցա կրթությունս շարունակելու Դուբլինի Թրինիթի քոլեջի մագիստրատուրայում: Եղել եմ նաև «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի» կրթաթոշակառու (2009 թ.), «Հայ օգնության միության» «Երեմյան» կրթաթոշակի շահառու (2010 թ.), «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կրթաթոշակառու (2010 թ.):
2011 թ. գերազանցությամբ ավարտել եմ Թրինիթի քոլեջի մագիստրատուրան` ստանալով տնտեսագետության մագիստրոսի որակավորում: Նույն տարում արժանացել եմ Դուբլինի Թրինիթի քոլեջի կրթաթոշակին՝ ասպիրանտուրայում տնտեսագիտություն մասնագիտությամբ ուսումս շարունակելու համար: Ներկայումս սովորում եմ ասպիրանտուրայի երրորդ կուրսում: Հետազոտական հետաքրքրություններս վերաբերում են զարգացող երկրների տնտեսագիտությանը և միջազգային առևտրին: Հետազոտական աշխատանքներին զուգահեռ Թրինիթի քոլեջում դասավանդել եմ մաթեմատիկական ու վիճակագրական մեթոդներ և միկրոտնտեսագիտություն առարկաները:
Նախասիրություններիս շարքում են ուշուն, վազքը, երաժշտությունը և երգչախմբային արվեստը:
Անգլերենի ուսուցում
Տնտեսագիտություն
Եվրոպական համեմատական քաղաքագիտություն