Մարմնամարզություն և առողջություն
Ես ծնվել եմ 1985 թ.-ին Երևանում: 2001 թ.-ին ավարտել եմ միջնակարգ դպրոցը և դիմել ՀՊՃՀ` ուսումս շարունակելու նպատակով: Բարձրագույն ուսումը ստանալուն զուգահեռ զբաղվել եմ սպորտով և կամավորական գործունեությամբ, եղել եմ մի շարք սպորտային ֆեդերացիաների և հասարակական կազմակերպությունների անդամ: Մասնակցել եմ «Միջազգային Կամավորական Միության» ճամբար- «քեմփ»-երին և սպորտային միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:
Բարձրագույն կրթությունը ստանալուց հետո, աշխատել եմ որպես տեխնոլոգ- մարքեթինգի պատասխանատու և ինժեներ «Արմենթել- Վիմպելքոմ» ՓԲԸ-ում և «Հուավեյ» կազմակերպություններում: Այդ նույն ժամանակ սկսել եմ աշխատել «3 Միլլիոն» հանդեսում որպես լրագրող: Շարունակելով զբաղվել սպորտային և հասարակական գործունեությամբ, սկսել եմ համագործակցել «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» Երիտասարդական Կենտրոնի հետ, սկզբում որպես անգլախոսների ակումբի կամավոր, իսկ այնուհետև նաև որպես նույն ակումբի պատասխանատու: Կազմակերպել եմ մի շարք հանդիպումներ այլ «ՀԿ»-ների ներկայացուցիչների, արտերկում ուսում ստացած երիտասարդների, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների և կամավորների հետ, ինչպես նաև աջակցություն եմ ցուցաբերել թեմատիկ ցուցահանդեսների, կինոդիտումների և երեկույթների կազմակերպման գործում: Կամավորական գործունեությունը կարևոր դեր խաղաց թե' իմ հետագա ընտրությունների կայացման, թե' իմ` որպես մարդ կայանալու գործում:
Գրեթե ամբողջ ազատ ժամանակս տրամադրել եմ սպորտին և ֆիզիկական զարգացմանը: Հայաստանի «Հայ Սև Գոտիների Միության» և «Ջիթ-Կուն-Դո»-ի ֆեդերացիաների անդամ լինելով` մարզվել եմ և մասնակցել մարզչական և կազմակերպչական գործունեությանը: Միշտ եղել եմ Ասիական մշակույթի և առողջարարական մեթոդների երկրպագու: Այդ իսկ պատճառով` ես 2009 և 2010 թթ.-ին ընդունվեցի Հոնգ Կոնգի Չինական Համալսարան, իսկ այնուհետև նաև Հոնգ Կոնգի Համալսարան, որտեղ և այժմ սովորում եմ:
Մարմնամարզություն և առողջություն