Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Տիգրան Մանուկյան

2013 թվականին գերազանցությամբ ավարտել եմ Քեմբրիջի համալսարանը և ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան: Այժմ որպես խորհրդատու աշխատում եմ Լոնդոնի «Ocean Strategy» ընկերությունում, և ինձ ուրախացնում են այս նոր աշխատանքի առաջարկած զարգացման լայն հնարավորությունները` Եվրոպայի մեդիա արդյունաբերության առաջատար ընկերությունների հետ համագործակցության պայմաններում:

Քեմբրիջի ուսանողական կյանքին ակտիվ մասնակցություն եմ ունեցել. ընտրվել եմ տնտեսագիտության ֆակուլտետի ակադեմիական խորհրդի անդամ, մասնակցել եմ իմ քոլեջի կողմից կազմակերպված հեռախոսային արշավին: Կառավարման հմտություններս զարգացրել եմ «HELP Nepal» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությանս շրջանակներում` 2011 թվականին մեկնելով Նեպալի գյուղերից մեկը. այնտեղ տարրական դասարանի աշակերտներին անգլերեն լեզու և մաթեմատիկա էի դասավանդում: Համալսարանում սկսեցի նաև զբաղվել քունգ-ֆու սպորտաձևի «սպիտակ կռունկ» կոչվող տեսակով` ավարտական կուրսում դառնալով Քեմբրիջի ակումբի նախագահ:

2011 թվականին մասնակցեցի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին: Ըստ իս` որպես Արմավիրի միահամուռ թիմի անդամ` շատ բան սովորեցի կատարածս հասարակական աշխատանքի ընթացքում:

Ծնվել եմ 1992 թվականին Երևանում: Լոնդոն տեղափոխվել եմ 2000 թվականին, որտեղ էլ 2010 թվականին ավարտել եմ միջնակարգ դպրոցը` գերազանց ցուցանիշներ գրանցելով մաթեմատիկա, ֆիզիկա, ֆրանսերեն և գերմաներեն առարկաներից: Հուսով եմ ապագայում շարունակել լեզվական ուսումնառությունս :


Այստեղ սովորում են
Նարեկ Սարիբեկյան

Առաջատար մաթեմատիկա

Խաչիկ Բադեյան

Կիրառական մաթեմատիկա

Back to top
Close