Ֆիզիկա
Ծնվել եմ 1988 թ. Երևանում: Անվճար հիմունքներով սովորել եմ «Քվանտ» վարժարանում: Մասնակցել եմ տարբեր մրցույթների` ֆիզիկայից, մաթեմատիկայից և ինֆորմատիկայից: Ստացել եմ 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաներից, 3-րդ կարգի դիպլոմ` 5-րդ համառուսաստանյան ծրագրավորման մրցույթից (Երևան): Դպրոցում սովորելուն զուգահեռ` 1997-2002 թթ., սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինը:
2005թ. սեպտեմբերին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում համարվել եմ լավագույն ուսանողներից մեկը` ստանալով միայն գերազանց գնահատականներ: Ֆիզիկայի բակալավրի աստիճան ստացել եմ 2009 թ-ին: Նույն թվականի սեպտեմբերից մագիստրատուրայի դասերի հետ համատեղ աշխատել եմ Երևանի թիվ 80 միջնակարգ դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցիչ:
2010թ-ի սեպտեմբերից սովորում եմ Ցյուրիխի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի ֆիզիկայի մագիստրատուրայում` նեյրոինֆորմատիկա մասնագիտացմամբ: Այս ծրագիրը նոր է և դեռևս Հայաստանում զարգացած չէ: Այն ուսումնասիրում է ուղեղի և նյարդային համակարգի ազդանշանները և դրանց վերլուծությունը: Այս բնագավառը սերտորեն կապված է բժշկության հետ, և քանի որ նյարդային համակարգի հիվանդությունները շատ դժվար են բուժվում, նրանց ֆիզիկական հետազոտությունները մեծ կարևորութուն ունեն:
Ուսումնառության ընթացքում մտադիր եմ կապեր հաստատել Ցյուրիխի տեխնոլոգիայի ինստիտուտի և ԵՊՀ-ի միջև, Հայաստանում նեյրոինֆորմատիկայի զարգացման համար ներդնել այդ ինստիտուտի և իմ փորձը:
Ֆիզիկա
Մոլեկուլային կենսագիտություն
Ֆիզիկա