Աննա Բարսեղյան
Երևանն է իմ ծննդի, մանկության, պատանեկության ու երիտասարդության ականատեսը 1984 թվականից առ այսօր:
2002 թ. ընդունվել եմ Երևանի պետական լեզվաբանական համալսարան և գերազանց ավարտել եմ 2007 թ.: Ուսման վերջին տարում ԵՄ "Տասիս» ծրագրերից մեկում օրական 4 ժամ կամավոր աշխատանքը վերածվեց մեկ դրույք վարձատրվող աշխատանքի` որպես գրասենյակի ղեկավար: Այս առաջին աշխատանքային փորձը հող նախապատրաստեց հեշտ ընդունվելու այլ կազմակերպություններ` ՀՄՀ-Հայաստան վարկային բաղադրիչ /ԳՖԿ ԾԻԳ ՊՀ/ և այնուհետև` ՀԲ կողմից ֆինանսավորվող ԳԲԱ ԾԻԳ ՊՀ` որպես թարգմանիչ/համակարգողի օգնական:
Ընդգրկվել եմ մի շարք կամավորական աշխատանքներում այստեղ և արտերկրում:
Նպատակ ունենալով խորացնել թարգմանչական բնագավառում իմ հմտությունները` դիմեցի և ընդունվեցի Ավստրալիայի ազգային համալասարան, որտեղ էլ սովորելու եմ առաջիկա մեկ տարում:
Հետաքրքրվում եմ նորաձևությամբ: Սիրում եմ կարդալ, ճամփորդել, ապրել.