Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Միջազգային հարաբերություններ

Մագիստրատուրա

Վաչե Թովմասյան

Ես` Վաչե Թովմասյանս, սովորում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում (Masters in International Affairs)։ Այստեղ ես ուսանում եմ տնտեսական եւ քաղաքական զարգացման ֆակուլտետում, ինչպես նաև` մասնագիտանում միջազգային հակամարտությունների կարգավորման բնագավառում:

Իրավագիտության բակալավրի (Bachelor of Arts) կոչում եմ ստացել Կալիֆորնիայի Բերկլի (UC Berkeley) համալսարանում և իրավագիտության դոկտորի (Juris Doctor) կոչում եմ վաստակել Լոս Անջելեսի Լոյոլա իրաւաբանական համալսարանում (Loyola Law School)։

Տարիներ շարունակ բուռն հետաքրքրություն եմ հանդես բերել հայկական հիմնահարցերի հանդեպ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում։ Ծառայել եմ որպես ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության ատենապետ և զբաղեցրել բազմաթիվ առաջատար պաշտոններ «Հայ երիտասարդաց դաշնակցություն» եւ «Հայ ուսանողների միություն» կազմակերպություններում։

2006-ից միջև 2012 թվականները եղել եմ Արևմտյան Ամերիկայի` Հայ երիտասարդաց դաշնակցության «Հայդուկ» պարբերաթերթի գլխավոր խմբագիրը։

Կոլումբիայի համալսրանն ավարտելուց հետո մտադիր եմ աշխատել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նախագծման եւ իրականացման ոլորտում, ինչը կօգնի ամրապնդել օրենքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում։


Այստեղ սովորում են
Սահականուշ Սարգսյան

Համեմատական և միջազգային կրթություն

Սարո Վարժապետյան

Ֆիլմագիտություն

Օվսաննա Գևորգյան

Ռեժիսուրա

Back to top
Close