Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկական տրամաբանություն

Մագիստրատուրա

Վահագն Ասլանյան

Ծնվել եմ 1992 թ.: Մանկությունս անցել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում, հաճախել եմ գյուղի դպրոց: 6-րդ դասարանում մասնակցել եմ Քվանտ վարժարանի կողմից կազմակերպված «Օժտված երեխաների մրցույթին» և հաղթել: Դա իմ կյանքի առաջին ձեռքբերումն էր և հնարավորություն տվեց ինձ անվճար կրթություն ստանալ «Քվանտում»: Այսպիսով, դպրոցական վերջին չորս տարիներն անցկացրի «Քվանտում»: Այդ տարիների ընթացքում մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից և արժանացել բազմաթիվ մրցանակների: 2008 և 2009 թթ. մասնակցել եմ մաթեմատիկական միջազգային օլիմպիադաների և 2009 թ. արժանացել եմ բրոնզե մեդալի:

2009թ. ավարտելով «Քվանտ» վարժարանը` ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: Համալսարանում ուսանելու ընթացքում մասնակացել եմ ազգային և միջազգային մաթեմատիկական օլիմպիադաների և արժանացել մի շարք մրցանակների: Մասնավորապես, 2010-2012 թթ. ազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադաներում արժանացել եմ երեք հատ առաջին կարգի դիպլոմի: Նույն տարիներին մասնակցել եմ միջազգային ուսանողական մաթեմատիկական մրցույթների և արժանացել եմ երկրորդ կարգի մրցանակի: 2010 թ. արժանացել եմ նաև ԵՊՀ բրոնզե մեդալի` գերազանցության և գիտական ակտիվության համար: Կուզենայի նաեւ նշել, համալսարանի երկրորդ կուրսից սկսած հանրահաշվի դասախոսիս հետ զբաղվում եմ գիտությամբ: Այժմ ունեմ ավելի քան վեց գիտական աշխատանք, որոնցից երկուսը տպագրված են, իսկ չորսը հանձնված են տպագրության:

Այս տարի ընդունվել եմ Օքսֆորդի համալսարանի ասպիրանտուրա` մաթեմատիկական տրամաբանություն մասնագիտությամբ: Հուսով եմ, որ դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո կկարողանամ օգնել Հայաստանում կրթության բարելավմանը:


Այստեղ սովորում են
Ամալյա Խաչատրյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մերի Նասիլյան

Ուսումնառություն և տեխնոլոգիա

Ալեն Շադունց

Արևելագիտություն

Back to top
Close